Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքապետին տուգանել շինարարական ցանկապատերին տարբեր արտահայտչամիջոցներ տեղադրելու համար

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Թբիլիսիի տարածքում շինարարական ցանկապատերի վրա տարբեր արտահայտչամիջոցներ տեղադրելու արդյունքում, ուսումնասիրել է տուգանքներ կիրառելու դեպքերը և հաստատել խոսքի ազատությանը չհիմնավորված միջամտության փաստեր:

Մասնավորապես, դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը համարում է, որ շինությունների ցանկապատերի վրա գրություններ, գծագրեր և խորհրդանիշներ կիրառելը քաղաքապետարանի տեսքի խեղաթյուրում է (Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 150-2-րդ հոդված) Հաշվի է առնում ցանկապատերի վրա գրությունների, գծագրերի և խորհրդանիշների իրականացումը, ինչպես նաև նախընտրական շրջանում դրանց վրա քաղաքական բովանդակությամբ պաստառների տեղադրումը և վարչական պատժամիջոցներ սահմանում նմանատիպ գործողություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերոհիշյալ նորմով արտահայտվելու ազատության սահմանափակումներ մտցնելու օրինական նպատակը՝ Թբիլիսիի կերպարի պաշտպանությունն ու պահպանումն է: Իր հերթին, Վրաստանի շինարարության օրենսդրության վերլուծությունը վկայում է այն մասին, որ, ի տարբերություն ստանդարտ ցանկապատի, ժամանակավոր շինարարական ցանկապատը իրենից չի ներկայացնում մունիցիպալ արտաքինի միասնականացված մաս։ Հետևաբար, Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150-2-րդ հոդվածի տարածումը նրանց վրա և անձանց խոսքի արտահայտման ազատության ոլորտում միջամտելը անհիմն է` հակասելով իրավունքների սահմանափակման Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ստանդարտին:

Հատկանշական է, որ գործի վարման շրջանակները կար նաև մի դեպք, երբ գործակալությունը նախընտրական քարոզչության ընթացքում շինարարական ցանկապատի վրա քաղաքական պաստառների տեղադրումը համարեց Թբիլիսիի քաղաքապետարանի տեսքի խեղաթյուրում և կազմեց վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Այս առումով, վերը նշված հանգամանքներից բացի, հարկ է նշել, որ քարոզչական նյութերի (ներառյալ պաստառների) տեղադրման կարգը սահմանվում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի որոշմամբ, որն ուղղակիորեն թույլ է տալիս վիճահարույց գործողություն կատարել շինարարական ցանկապատերի վրա:

Այսպիսով, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքապետին առաջարկությանբ` չեղյալ համարել և/կամ համապատասխան փոփոխություններ կատարել վիճելի վարչական իրավախախտումների արձանագրություններում և կարգադրություններում։ Բացի այդ, ապագայում վարչական սանկցիա չկիրառել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150-2-րդ հոդվածի համաձայն` շինարարական ցանկապատերի վրա տարբեր արտահայտչամիջոցներ տեղադրելու պատճառով:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)