Նորություններ

Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծված մասնագետների/փորձագետների խումբը լրացուցիչ այց է կատարել թիվ 18 հաստատություն՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման հետ

Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծված մասնագետների/փորձագետների խմբի կողմից Միխեիլ Սաակաշվիլիի կապակցությամբ կանխատեսած կլինիկական սրացումներից մեկը տեղի ունեցավ երեկ։ Նոյեմբերի 18-ին, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, փորձագիտական ​​խմբի անդամները վերահաստատեցին, որ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ պետք է տեղափոխել բարձրակարգ, բարձր տեխնոլոգիական հիվանդանոց:

Չնայած նրան, որ Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծված մասնագետների/փորձագետների խումբը նոյեմբերի 17-ի զեկույցում, հիվանդի վիճակը գնահատել էր որպես ծայրահեղ և կանխատեսել էր ծանր հետևանքներ, հանձնարարականների չնախատեսման արդյունքում, Միխեիլ Սաակաշվիլիի մոտ զարգացել է ամենալուրջ բարդություններից մեկը՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիայով պայմանավորված ցնցում:

Այս ժամանակահատվածում ուղեղում ընթացող կիզակետային գործընթացները լիովին գնահատելու համար անհրաժեշտ է՝ ՄՌՏ /ՄՐԱ հետազոտություն, ներառյալ MR վենոգրաֆիա: Առաջարկվում է նաև կատարել էլեկտրո-էնցեֆալոգրամա: Փորձագետների այլ մանրամասն առաջարկություններ ուղղակիորեն տրամադրվել են հաստատության գլխավոր բժշկին:

Իրավիճակի ծայրահեղությունից և սպասվող բարդությունների նախատեսմամբ, Ժողովրդական պաշտպանը և փորձագետների խումբը ևս մեկ անգամ կոչ են անում Արդարադատության նախարարին / Հատուկ քրեակատարողական ծառայությանը, Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել բարեկարգ և մեծ փորձ ունեցող բազմապրոֆիլ հիվանդանոց, քանի որ ունենք ավելի մեծ բարդացման՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիայով առաջացած էպիլեպսիկ կարգավիճակի կամ կոմայի զարգացման բարձր հավանականություն, որը կարող է ավարտվել մահացու ելքով։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)