Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթի սահմանման մեջ փոփոխությունների վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ողջունում է «սոցիալական փաթեթի սահմանման մասին» Վրաստանի կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելը, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական գործունեություն իրականացնելիս այլևս չի սահմանափակվի սոցիալական փաթեթ ստանալը։[1]

Ժողովրդական պաշտպանը այս սահմանափակման մեջ խտրականություն հայտնաբերեց [2] դեռևս 2017 թվականին և Վրաստանի կառավարությանը առաջարկեց օրենքով սահմանված սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը տարածել հանրային ծառայության մեջ աշխատող զգալի և միջին ծանրության հաշմանդամություն ունեցող անձանց վրա։

Քանի որ Վրաստանի կառավարությունը չի կիսել հանձնարարականը, Ժողովրդական պաշտպանը սահմանադրական բողոք է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան[3] 2021 թվականի մայիսի 20-ին՝ խնդրելով վիճարկվող նորմը ճանաչել հակասահմանադրական՝ Վրաստանի Սահմանադրության 11-րդ հոդվածի հետ (իրավահավասարության իրավունք) կապված: Վրաստանի Սահմանադրական դատարանն ըստ էության ընդունել է Ժողովրդական պաշտպանի սահմանադրական հայցը և նիստերը նշանակվել են ընթացիկ տարվա հունիսի 9-10-ը։ Սակայն լսումները հետաձգվել են պատասխանող կողմի՝ Վրաստանի կառավարության խնդրանքով։ Մի քանի օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը կիսել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հանձնարարականը և փոփոխություններ կատարել բանաձևում։

Ժողովրդական պաշտպանը ողջունում է այն փաստը, որ Սահմանադրական դատարանում սկսած քննարկումները հնարավորություն են տվել վերացնել զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ուղղակի խտրականությունը։


[1] Վրաստանի կառավարության 2012 թվականի հուլիսի 23-ի N279 որոշմամբ,սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք էր տրվում միայն մասնավոր հատվածում զբաղված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց:

[2] Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հանձնարարականը Էական և միջին ընդգծված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հիմքով ուղղակի խտրականության փաստը հաստատելու մասին. (5.07.2017) https://bit.ly/3zF4Jjb

[3] Հասանելի է. <https://bit.ly/3OByxRP>

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)