Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը բողոքի ցույցին տեղի ունեցող իրադարձությունների մասին
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է վերահսկել Թբիլիսիի խորհրդարանի մերձակայքում տեղի ունեցող հանրահավաքը
2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 22:00-ի դրությամբ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը սկսել է ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Լրատվամիջոցների տեղեկություններով կիրառվել է այսպես կոչված պղպեղի սպրեյ:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հավաքների ազատությանը միջամտելը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե գործողությունն ունի բռնի և/կամ անօրինական բնույթ, միևնույն ժամանակ ուժի կիրառումը պետք է համապատասխանի անհրաժեշտության և համաչափության խիստ թեստին։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Ներքին Գործերի նախարարությանը ապահովել անվտանգ միջավայրում բոլոր քաղաքացիների խոսքի և հավաքների ազատության պաշտպանությունը, իսկ ուժի կիրառման դեպքում՝ պաշտպանել համապատասխան միջազգային չափանիշները։