Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը խորհրդարանի մոտ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը արձագանքում է խորհրդարանի և կառավարության վարչակազմի մոտ շարունակվող ակցիայի զարգացումներին։
Հանրահավաքի իրադարձությունները պարբերաբար սրվում են, որի ժամանակ իրավապահները կիրառում են հատուկ միջոցներ, որոնց թվում մի քանի անգամ կիրառել են, այսպես կոչված պղպեղի գազ: Տարածվում են նաև իրավապահների կողմից ուժի հնարավոր գերազանցումների մասին գրառումները։ Տեղեկություններ կան նաև լրագրողների վիրավորվելու մասին։
Այս փուլում առկա տեղեկատվության հիման վրա և նախնական գնահատմամբ՝ Ժողովրդական պաշտպանը նշում է, որ իրավապահների կողմից ցանկացած տեսակի ուժի կամ հատուկ միջոցի կիրառումը պետք է համապատասխանի խիստ անհրաժեշտության և համաչափության թեստին, չի թույլատրվում օգտագործել դեմքի դեմ ուղղված հատուկ միջոցներ (այդ թվում, այսպես կոչված պղպեղի սփրեյ): Ցանկացած հատուկ միջոցի օգտագործմանը պետք է նախորդի նախազգուշացում: Բողոքի ակցիայի մասնակիցներին պետք է ողջամիտ ժամանակ տրամադրվի ոստիկանության օրինական պահանջները կատարելու համար։ Նաև կարևոր է չմիջամտել լրագրողների գործունեությանը և ապահովել նրանց անվտանգությունը։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հորդորում է իրավապահ մարմիններին դուրս չգալ օրենսդրության շրջանակներից, ուժ չկիրառել հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ և չխանգարել հանրահավաքի մասնակիցներին օգտվելու սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից։
Միաժամանակ Ժողովրդական պաշտպանը հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում դուրս չգալ խաղաղ հավաքի շրջանակներից։
Ժողովրդական պաշտպանը նաև հանձնարարում է հատուկ քննչական ծառայությանը՝ ուսումնասիրել ուժի չարաշահման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը։