Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը անչափահասի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ
Ժողովրդական պաշտպանը արձագանքում է անչափահասի մասին լրատվամիջոցներում տարածված չստուգված, նույնականացնող տեղեկատվությանը և ընդգծում, որ անչափահասների մասին տեղեկատվության տարածումը պահանջում է հատուկ զգուշություն և պատասխանատվություն՝ անչափահասի անձնական կյանքն ու արժանապատվությունը չխախտելու և նրան հանրային քննադատության առարկա չդարձնելու համար։
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում լրատվամիջոցներին տեղեկատվություն տարածելիս առաջնորդվել հատուկ խոհեմությամբ՝ անչափահասի անձնական տվյալները չբացահայտելու, նրան նույնականացնելու և երեխայի լավագույն շահերը պաշտպանելու ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան։