Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ Նշելով այս օրը՝ մենք հարգում և հիշում ենք ավելի քան վեց միլիոն հրեաներին և մյուսներին, ովքեր զոհվել են նացիզմի հետևանքով։ Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնում այս սարսափելի հանցագործության զոհերին և նրանց մերձավորներին։

Այս օրը մեզ հիշեցնում է անհանդուրժողականության, ոտնձգությունների, բռնության և էթնիկական, կրոնական կամ այլ տարբերիչ նշանների վրա հիմնված ատելության հետևանքները:

Ցավոք, տարբերությունների նկատմամբ բացասական կարծրատիպերի վրա հիմնված թյուր պատկերացումներն ու բացասական ընկալումները դեռևս ամուր արմատավորված են հասարակության մեջ: Արդյունքում տարեցտարի չի բարելավվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավական կարգավիճակը։ Կրկին բարձր է դիմողականությունը ատելության նշաններով ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ:

Խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին խոչընդոտում են խտրական հայտարարությունների առատությունը։ Դրանց թվում անցյալ տարի նկատելի էր հակասեմական հայացքների տարածումը, ինչը ցույց տվեց Հոլոքոստի և դրա հիմքում ընկած նախապայմանների պատշաճ ընկալման բացակայությունը։

Ինչպես ասվում է այս խորհրդանշական ամսաթիվը հիմնող ՄԱԿ-ի բանաձևում, Հոլոքոստը, որը հանգեցրեց հրեա ժողովրդի մեկ երրորդի և այլ փոքրամասնությունների բազմաթիվ անդամների մահվան, հավերժ կհիշեցնի մեզ ատելության, ռասիզմի և կանխորոշված ​​բացասական վերաբերմունքի վտանգների մասին։

Հաշվի առնելով այս պատմական իրողությունը՝ Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ մատնանշում է հանրությանը, որ բազմազանության հանդեպ հանդուրժողականությունը, հավասարությանն աջակցող հայտարարությունները և կարծրատիպերի նվազեցումը մեզ կօգնեն ապահովել տարբեր խմբերի հավասարությունը, ինչպես նաև պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)