Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը գաղտնի գրառումների տարածման վերաբերյալ
2020-ի նոյեմբերի 6-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը հեռարձակել է ուկրաինական կայքում տեղադրված կադրեր, որոնցում, իբր, ներկայացված են վրացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վրացի պատգամավոր Սալոմե Սամադաշվիլիի անձնական հաղորդակցության աուդիո-ձայնագրությունը:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է անձնական կյանքի և հաղորդակցության ցանկացած գրառման ապօրինի ձեռքբերումն ու հրապարակումը: Տարիներ շարունակ Վրաստանում չի եղել այդ թեմայի շահարկումը և դրա օգտագործումը քաղաքական օրակարգում։ Նման դեպքերը էական ազդեցություն են ունենում երկրի քաղաքացիների անձնական կյանքի պաշտպանության աստիճանի վրա և խորացնում այն զգացումը, որ նրանց անձնական կյանքն ու շփումը պաշտպանված չեն սահմանադրական երաշխիքներին համապատասխան:
Հատկապես խնդրահարույց է, երբ նմանատիպ դեպք է տեղի ունենում մի պատգամավորի նկատմամբ, որն իր սահմանադրական մանդատը կատարելիս ունի պաշտպանության ավելի բարձր երաշխիքներ: Հատկանշական է, որ վերջին տարիներին արձանագրվել են ապօրինի գաղտնի ձայնագրությունների դեպքեր, հիմնականում կին խորհրդարանականների կամ կին քաղաքական գործիչների դեմ, ինչը սրում է երկրում կանանց քաղաքական մասնակցության անհավասար իրավիճակը:
Ապօրինի քողարկված հսկողությունը և ձայնագրումը Վրացական օրենսդրության համաձայն քրեական հանցագործություն է: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարիներ շարունակ խոսում է գաղտնի գաղտնալսումը կարգավորող օրենսդրությունը հակասահմանադրական ճանաչելու անհրաժեշտության մասին, քանի որ գործող օրենսդրական դաշտը պարունակում է ապօրինի գաղտնալսման ռիսկ: Չնայած նրան, որ մի քանի տարի առաջ ավարտվեց այս գործով Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հայցի քննարկումը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չգիտի հրապարակված գրառումների ծագումը, սակայն, այնուամենայնիվ, գրառումների հրապարակումը ստվերում է պետական մարմինների գործունեությունը և հարցեր առաջացնում դրանց հնարավոր մասնակցության կամ նրանց գործունեության արդյունավետության վերաբերյալ:
Համապատասխանաբար, մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քննչական մարմիններին, իրենց իրավասության սահմաններում, հետաքննություն սկսել անձնական տեղեկատվության ապօրինի ձեռքբերման փաստի վերաբերյալ: Դրանց թվում՝ Պետական տեսչության աշխատակազմը՝ ստուգելու, թե արդյոք գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել ձայնագրությանը մասնակից անձանց նկատմամբ: