Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը հանրահավաքում ձերբակալվածների մասին

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն այցելել է Դիղոմիի ժամանակավոր պահման վայր տեղափոխված բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցներին։ Ժողովրդական պաշտպանի խոսքով՝ 15 ձերբակալվածներից բոլորը, բացի 2-ից, պնդում են, որ իրենք կալանավորման ընթացքում սարսափելի ֆիզիկական ճնշումների են ենթարկվել։

«Տեսանելի վնասվածքները հիմնականում դեմքին են եղել, սակայն, ըստ ոմանց, վնասվածքներ են ստացել նաեւ մարմնի այլ մասերին։ Ձերբակալվածներից մեկի դեմքն ամբողջովին արյունոտ է եղել։

Այն, ինչ տեսա, դաժանություն է, որն արդարացում չունի։ Ոստիկանությանը ևս մեկ անգամ կոչ եմ անում ձերբակալության ժամանակ չգերազանցել իրենց լիազորությունները: Օրենքին նախ պետք է հետևի իրավապահը, իսկ հանցագործին պետք է օրենքով վերաբերվեն։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկում, ով ոստիկանական գործողություն է իրականացնում, իսկ հետո ով հետաքննում է պահման պայմանները։

Դիմում եմ Հատուկ քննչական ծառայությանը՝ յուրաքանչյուր դեպք արդյունավետ քննելու համար։ Նման գործերի հետաքննության ձգձգումը հանգեցրել է նրան, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում հանրահավաքներում բռնությունների զոհ։ Ցանկացած գործ, որը մնում է չհետաքննված, և որին պետությունը ժամանակին և համարժեք չի արձագանքում, մեծացնում է դրանց կրկնվելու հավանականությունը։ Ուստի այս գործընթացը պետք է դադարեցվի։

Մենք բոլոր տեղեկությունները կհրապարակենք և մեր ձեռքի տակ եղած բոլոր նյութերը կուղարկենք Հատուկ քննչական ծառայություն։ Նաև կհետևենք բուն նախաքննության ընթացքին»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Ժողովրդական պաշտպանը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)