Նորություններ

Ակտիվ ընթացքի մեջ է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի նոր շենքի շինարարությունը

2022 թվականի նոյեմբերի 8-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, գրասենյակի աշխատակիցների հետ այցելել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կենտրոնական գրասենյակի շինարարություն, ստուգել ընթացող աշխատանքները և ժամանակի պարկուճ տեղադրել շենքի հիմքում։

Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2022 թվականի հունիսին և, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեն 18 ամսում՝ 2023 թվականի դեկտեմբերին։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար՝ Թբիլիսիում, Փաղավայի փող. թիվ 6-ում հատկացվել է 2123 քմ. հողատարածք, որի վրա կկառուցվի 5 հարկանի շինություն՝ 3036 քմ ընդհանուր մակերեսով։

Թբիլիսիում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կենտրոնական գրասենյակը վարձակալած շենքում է գործում 2018 թվականի հուլիսից, քանի որ Նինո Ռամիշվիլի փողոցի թիվ 6 հասցեում գործող շենքը վթարային էր և ամեն պահ վտանգ էր ներկայացնում աշխատակիցների կյանքին ու առողջությանը։ Բացի այդ, փոքր չափերի պատճառով շենքը գերբնակեցված էր և բավարար չափով հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Ուրախալի է, որ 2023 թվականի վերջին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կհաստատվի ժամանակակից շենքում, որի գտնվելու վայրը, ներքին տարածքները և արտաքին պարագիծը հնարավորինս կհարմարեցվեն համայնքի կարիքներին և հարմարավետությանը։ Եվ ինչ շատ կարևոր է, այն լիովին հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Նախագիծը ներառում է տարածքներ ընթերցասրահի, գրադարանի և փոքր ցուցահանդեսների համար։ Գործելու է մանկական անկյուն, աշխատանքային սենյակ լրագրողների համար, կլինեն բավարար թվով սենյակներ քաղաքացիների հետ հանդիպումների, խորհրդակցությունների անցկացման համար։ Որպեսզի նոր շենքը բավարարի բոլոր տեսակի միջոցառումների կարիքները՝ թե՛ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի, թե՛ մարդու իրավունքների և կրթական գործունեության համար»,- ասել է Ժողովրդական պաշտպանը շենքի հիմքում ժամանակի պարկուճ տեղադրելու արարողությանը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)