Նորություններ

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Երիտասարդ իրավաբանների միության օգնությամբ, բանտարկյալները շահեցին կարգապահական պատասխանատվության հետ կապված վեճեր

2021 թվականի մարտ ամսից, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՎԵԻԱ), Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ և USAID/PROLoG-ի աջակցությամբ, սկսել է փորձնական նախագծի իրականացում, որն ուղղված էր բանտարկյալներին իրավական օգնություն ցուցաբերելուն։ Նախագծի շրջանակներում Ժողովրդական պաշտպանի գրասենյակը և ՎԵԻԱ-ն հայտնաբերել են դեպքեր, երբ հաստատվել է բանտարկյալների նկատմամբ տարբեր կարգապահական պատասխանատվության ապօրինի կիրառման փորձ։

Նախապես մշակված չափանիշներով ընտրվել է ընդհանուր առմամբ 10 բանտարկյալի գործ, որոնց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ։ Դատարանում ներկայացուցչությունը իրականացնում էր ՎԵԻԱ-ն:

Այս պահին Ռուսթավիի և Թբիլիսիի քաղաքային դատարաններում արդեն ավարտվել է 5 գործի քննություն։ Բոլոր հինգ դեպքերում էլ դատարանները բավարարել են հայցերը և, հետևաբար, անօրինական են համարել հատուկ քրեակատարողական հիմնարկների կողմից բանտարկյալների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելը: Մնացած հինգ գործերի քննությունները դեռ ընթացքի մեջ են։

Դատարանը համարել է, որ քրեակատարողական հաստատությունների կողմից կարգապահական տույժեր են կիրառվել բանտարկյալների նկատմամբ՝ առանց գործին առնչվող հանգամանքների ուսումնասիրության, և որ հաստատությունը դատարանին չի ներկայացրել այն խախտումներն ապացուցող փաստերը, որոնց համար բանտարկյալներին սահմանվել է կարգապահական տույժ։

Հատկանշական է, որ հաստատված պրակտիկայի համաձայն, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, սովորաբար իրականացվում է առանց բանտարկյալի անմիջական մասնակցության, բանավոր լսումների և չեզոք ապացույցներ ձեռք բերելու։ Բանտարկյալին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաստատության վարչակազմի որոշումը շատ դեպքերում փաստարկված չէ։ Բանտարկյալները հաճախ ոչ միայն հնարավորություն չունեն ներգրավվելու գործընթացին և կարծիքներ ներկայացնելու, այլև նույնիսկ օրենքով սահմանված կարգով նրանց չեն հանձնում ակտերը։

Օրինակ, հայցվոր կալանավորներից մեկը, իր նկատմամբ կարգապահական պատասխանատվության պատճառով հեռախոսային խոսակցությունների արգելքի մասին, իմացել է միայն այն ժամանակ, երբ որոշել է կատարել հեռախոսազանգ, իսկ հիմնարկի ղեկավարությունը թույլ չի տվել դա անել։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը տարիներ շարունակ խոսում է քրեակատարողական հաստատություններում կալանավորներին կարգապահական տույժի ենթարկելու թերի և հաճախ ապօրինի/չհիմնավորված փորձի մասին։ 2019 թվականին այս խնդրին նվիրվել է նաև Ժողովրդական պաշտպանի հատուկ զեկույցը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ նույնականացված, Երիտասարդ իրավաբանների միության վարույթում գտնվող տասը գործերը, ևս մեկ անգամ միանշանակ հաստատեցին, որ քրեակատարողական հաստատությունները շաբլոնային, համապատասխան ապացույցների բացակայությանը չնայած, որոշում են կայացնում կիրառել դատապարտյալների նկատմամբ կարգապահական տույժեր։ Նշենք նաև, որ, ցավոք, վերջին տարիներին այս տիպի գործերով կալանավորների ուղղորդումները դատարաններ շատ քիչ են եղել մի շարք խոչընդոտների, այդ թվում՝ տուրք վճարելու պարտավորության պատճառով։

ՎԵԻԱ-ն շարունակում է դատարանում ներկայացնել բանտարկյալների օրինական շահերը այն գործերով, որոնք դեռևս չեն ավարտվել և հույս ունի, որ այս դեպքերում էլ դատարանները կբավարարեն բանտարկյալների բողոքները։

Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը և ՎԵԻԱ-ն հույս ունեն, որ այս պիլոտային նախագիծը և ձեռք բերված դրական արդյունքները, դատարանի կողմից սահմանված չափորոշիչները դրական ազդեցություն կունենան քրեակատարողական հիմնարկներում կալանավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկա պրակտիկայի վրա։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)