Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի տեղեկատվական հանդիպումները կանանց իրավունքների կապակցությամբ

2021 թվականի հունիսին, ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերի դեպարտամենտի և Արևելյան Վրաստանի վարչության կազմակերպմամբ, կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով, տեղեկատվական հանդիպումներ են անց կացվել՝ Կախեթիի, Քվեմո Քարթլիի, Սամցխե-Ջավախեթի, Մցխեթա-Մթիանեթիի և Շիդա Քարթլիի մունիցիպալիտետներում:

Հանդիպումներին մասնակցում էին մունիցիպալիտետների գենդերային հավասարության խորհրդի անդամները, գենդերային հարցերով պատասխանատու անձինք / խորհրդականներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, գյուղում ապրող, տեղահանված և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք, տարածաշրջանային լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: Հանդիպումները վարում էր ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային դեպարտամենտի ներկայացուցիչ՝ Անա Լոբժանիձեն:

Մունիցիպալիտետի ​​գենդերային հավասարության խորհուրդների հետ հանդիպման ժամանակ, հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր գենդերային ինտեգրման կարևորության և դրա ձեռքբերումն ապահովող սկզբունքների վրա: Խորհրդի անդամները ծանոթացան տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային քաղաքականության գնահատման, հիմնական բացահայտումների և հանձնարարականների հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ պարզվեց, որ նրանք տեղեկություններ չունեն երկրում առկա ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին, և տեղական ինքնակառավարման գործունեության իրականացման մեջ նրանց ներգրավվածությունը նվազագույն է: Մամլո կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվեց ընտանեկան բռնության և ֆեմիցիդների պատշաճ լուսաբանման և ապագա համագործակցության վրա:

Հանդիպումների ընթացքում Արևելյան Վրաստանի վարչության տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչները թիրախային խմբերին տեղեկատվություն են տրամադրել ժողովրդական պաշտպանի մանդատի, հնարավորությունների և գործառույթների մասին. Նախատեսվել են մի շարք կարևոր գործողություններ, որոնք ապագայում կաջակցեն գենդերային հավասարությանը հասնելու և կանանց իրավունքները բարելավելուն:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)