Նորություններ

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջոցառումները՝ կապված մարզերում գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավի և Մարդու իրավունքների պաշտպանության շաբաթյակի հետ

Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի և Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շաբաթյակի շրջանակներում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Արևելյան և Արևմտյան Վրաստանի բաժինների աշխատակիցները 116 տեղեկատվական հանդիպում են անցկացրել Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Սամցխե Ջավախեթիի, Կախեթիի, Իմերեթիի, Աջարիայի, Գուրիայի Սամեգրելոյի, Զեմո Սվանեթիի և Մցխեթա- Մթիանեթիի տարածաշրջաններում։

Գենդերային բռնության դեմ արշավի շրջանակներում մարզային գրասենյակների ներկայացուցիչները գենդերային բռնության խնդրի մասին զրուցել են մարզաբնակ երիտասարդների, ուսանողների, մունիցիպալիտետների ներկայացուցիչների, աշակերտների, ուսուցիչների և կանանց հետ։ Գրասենյակի աշխատակիցները ներկաներին ներկայացրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության օրվա նշանակությունը, Ժողովրդական պաշտպանի ինստիտուտի մանդատը և նրա դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով։

Հասարակության մեջ բռնության դեմ իրազեկվածությունը բարձրացնելու և բռնությունից պաշտպանվելու գործող մեխանիզմներին հասանելիությունը մեծացնելու նպատակով Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ամեն տարի միանում է գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավին, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների միջազգային օրը նշելով:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)