Նորություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Հալիլն այցելեց Արեւմտյան Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը

2020 թվականի սեպտեմբերի 23-ին Արեւմտյան Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ այցելեց Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Հասան Հալիլն և հանդիպեց Մադոնա Բասիլաձեի և Թամթա Չեչելաշվիլիի հետ:

Հանդիպմանը գնահատվել են երեխաների իրավունքների իրավիճակը Արևմտյան Վրաստանի շրջաններում և Մարդու իրավունքների պաշտպանի դերը համաճարակի (COVID-19) պայմաններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության մատչելիության իրավունքին և հեռավար ուսուցման ընթացքում հայտնաբերված խնդիրներին: Նրանք խոսեցին երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության աճող դեպքերի, մանկական աղքատության և ընտանիքների սոցիալական ծանր պայմանների մասին, այդ ուղղությամբ մարզերում տիրող իրավիճակի մասին:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նաև քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի տարածաշրջանային գրասենյակների հետ հետագա համագործակցությունը՝ Արևմտյան Վրաստանի շրջաններում երեխաների իրավիճակը բարելավելու և երեխաների իրավունքների օրենսգիրքը հանրահռչակելու ուղղությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)