Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հետևել է ակցիայի ընթացքին
Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ակտիվորեն հետևել և վերահսկել է ապրիլի 28-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ակցիան։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները ողջ գիշեր ճշտում էին հանրահավաքում բերման ենթարկված անձանց գտնվելու վայրը՝ նրանց պահման պայմաններն ու ֆիզիկական վիճակը ուսումնասիրելու նպատակով։
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Ալեքսի Պետրիաշվիլիին Դիղոմիի կալանավայրում, ով խնդրել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակին իր իրավասության շրջանակներում ուսումնասիրել նրա կալանավորման հարցը և օգնել արխիվացնելու ձերբակալության տեսագրությունը։ Նշենք, որ Ալեքսի Պետրիաշվիլին ֆիզիկական վնասվածքներ չունի։
Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ապարատի թեժ գիծը՝ 14 81, աշխատում է 24 ժամ՝ իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար։