Ժողովրդական պաշտպանը ծանոթացել է այսպես կոչված երկրորդ հանքահորի բնակավայրի բնակչության խնդիրներին
2023 թվականի օգոստոսի 25-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Ախալցիխեի մունիցիպալիտետի Վալե քաղաքում այցելել է այսպես կոչված երկրորդ հանքահորի բնակավայրում, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։
«Այդ մարդկանց կենսապայմանները չեն կարող դիմանալ ոչ մի քննադատության։ Նրանց տները ոչ ջուր ունեն, ոչ սանհանգույց, ոչ բնական գազ։ Բացի այդ, շենքերը, որտեղ նրանք ապրում են, գտնվում են փլուզման եզրին, իսկ փոքր երեխաներով ու տարեցներով ընտանիքները կանգնած են առողջության ու կյանքի համար մշտական սպառնալիքի առաջ: Բնակավայրը ճանապարհ չունի, հետևաբար ապահովված չէ հասարակական տրանսպորտով։ Այս մարդիկ լիովին լքված են և դուրս մղված։
Ես կփորձեմ դիմել բոլոր մտահոգվածներին և բարելավել այս մարդկանց վիճակը։ Վրաստանում ընդամենը մի քանի բնակավայրեր կան, որոնք գտնվում են նման անմխիթար վիճակում, ինչը պահանջում է արագ արձագանքում և ժամանակին լուծում տալ խնդիրներին»,- ասել է Լևան Իոսելիանին։
Վալեից Ժողովրդական պաշտպանը ժամանեց Ախալցիխե և հանդիպեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիին, որտեղ այսպես կոչված երկրորդ հանքահորի բնակավայրի բնակիչների խնդիրներից բացի քննարկվել են նաեւ մարզում բնակվող փոքրամասնությունների ինտեգրման, պետական լեզվի իմացության հարցերը։