Ժողովրդական պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում չեխ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին
Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին իր ցավն է հայտնում Պրահայի համալսարանի վրա հարձակման և 14 ուսանողների սպանության կապակցությամբ։
«Ցավակցում եմ չեխ ժողովրդին և մահացածների ընտանիքի անդամներին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում։ Ողբերգությունը ցնցել է ողջ աշխարհը: Այս դժվարին պահերին մենք ձեր կողքին ենք»,- ասում է Ժողովրդական պաշտպանը։