Նորություններ

Ժողովրդական պաշտպանն արձագանքում է իրավապաշտպան Նատա Փերաձեի մեքենան վնասելու փաստին

2022 թվականի հոկտեմբերի 22-ին լրատվամիջոցները հայտնել են քաղաքացիական ակտիվիստ, Նատա Փերաձեի մեքենան ներկերով ներկելու և դրա վրա վիրավորական գրություններ թողնելու մասին։ Ինքը՝ իրավապաշտպանը, դրա հավանական պատճառ է բերում Թբիլիսիի քաղաքապետի վերջին քննադատությունը և «Ալտ-ինֆո»-ի դեմ հնչեցրած դիրքորոշումը։

Ժողովրդական պաշտպանը դատապարտում է վերոհիշյալ հարձակման փաստը՝ որպես քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ հնարավոր հատուցում, որի նպատակն է երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործունեության իրականացման համար վախեցնող միջավայրի ստեղծում։

Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ իշխանության ներկայացուցիչների քննադատությունը ծառայում է նրանց գործունեության բարելավմանը, հաշվետվողականության բարձրացմանը։ Մարդու իրավունքներին առնչվող հարցերի հանրային քննարկումը պատկանում է իրավունքների պաշտպանության գործունեությանը, որը նշանակալի ներդրում ունի երկրի ժողովրդավարական զարգացման գործում։ Հաշվի առնելով իրավապաշտպանների անգնահատելի դերը, ստեղծվել են[1] մի շարք երաշխիքներ նրանց միջազգային մակարդակով պաշտպանելու համար, որոնց շրջանակներում պետությունը պարտավոր է, այդ թվում պաշտպանել ակտիվիստներին երրորդ անձանց կողմից իրականացվող հարձակումներից, և նման փաստերի հայտնաբերման դեպքում արդյունավետ իրավական արձագանք տալ՝ կանխելու անպատժելիության միջավայրը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ժողովրդական պաշտպանը կոչ է անում քննչական մարմիններին ժամանակին և բազմակողմանի քննություն իրականացնել Նատա Փերաձեի ավտոմեքենայի վնասման փաստի առթիվ՝ պարզելու պատասխանատու անձանց և նրանց վրա համապատասխան պատասխանատվություն դնելու նպատակով։

Հատկանշական է, որ իրավապաշտպանների նկատմամբ թշնամական միջավայրի ստեղծմանը որոշակիորեն նպաստել են նրանց վարկաբեկելուն ուղղված բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների հայտարարությունները, ինչը Ժողովրդական պաշտպանը նախկինում բազմիցս գնահատել է որպես անընդունելի պրակտիկա։ Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում պաշտոնյաներին զերծ մնալ իրավապաշտպանների դեմ արշավներից և հրապարակայնորեն դատապարտել նրանց նկատմամբ իրականացվող հանցավոր գործողությունները։


[1] Այդ թվում, տես. ՄԱԿ-ի 1998 թվականի հռչակագիրը իրավապաշտպանների մասին, հասանելի է կայք էջում. < https://bit.ly/3f6zeqa >. Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների պաշտպանության մասին խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, հասանելի է կայք էջում. < https://bit.ly/3socFQZ > և իրավապաշտպանների պաշտպանության մասին ԵԱՀԿ/Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ձեռնարկը, հասանելի է կայք էջում. < https://bit.ly/3D1he8O >.

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)