Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի (CPT) գործադիր քարտուղարի հետ

2022 թվականի հունվարի 26-ին, Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Ստրասբուրգում հանդիպել է՝ Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի (CPT) գործադիր քարտուղար Ռեջի Բրիլատի հետ։

Ժողովրդական պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին, անցյալ տարի Վրաստան կատարած այցի համար, ինչը, ըստ Ժողովրդական պաշտպանի, զգալիորեն նպաստել է Վրաստանի իշխանությունների հետաքրքրությանը, երկրի քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների նկատմամբ։

Նինո Լոմջարիան Ռեջի Բրիլատին ներկայացրել է Ժողովրդական պաշտպանի մանդատը և խոսել փակ հաստատություններում առկա մարտահրավերների մասին։ Նա նաև տեղեկատվություն է տրամադրել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին հետևելու համար ստեղծված բժշկական խորհրդի գործունեության մասին։

Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը քննարկել է օկուպացված տարածքներում ձերբակալված անձանց վիճակը, կարևորել դիտորդական առաքելությունը և Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովին խնդրել է Վրաստանի օկուպացված տարածքներում փակ հիմնարկների մոնիտորինգի հարցը դնել օրակարգում:

Նա խոսել է նաև պետական ​​տեսուչի գրասենյակի փակման մանրամասների մասին և նշել, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ ինստիտուտի վերացնելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։

Ժողովրդական պաշտպանը Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի անդամներին հրավիրել է Վրաստան, փակ հաստատություններում առկա մարտահրավերները միասնական ձևաչափով քննարկելու նպատակով։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)