Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է բռնազավթված գծի մերձակայքում գտնվող Ջարիաշեն և Քվեշի գյուղերի բնակիչների հետ

2024 թվականի փետրվարի 6-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Գորիի մունիցիպալիտետի բռնազավթված գծի մոտ գտնվող Ջարիաշեն և Քվեշի գյուղեր, ծանոթացել իրավիճակին և հանդիպել տեղի բնակչության հետ։

Հանդիպմանը գյուղերի բնակիչները նշել են, որ կրկին շաունակվում է ապօրինի այսպես կոչված Սահմանազտումը: Միաժամանակ նրանք ընդգծեցին գյուղատնտեսական հողերի վերամշակման համար օժանդակ միջոցների բացակայությունը։ Ինչպես պարզվեց, գյուղերում դեղատուն չկա, ամբուլատորիաները վերականգնման կարիք ունեն, ներքին ճանապարհները՝ վերանորոգման։ Միգրացիան և գյուղական վայրերում երիտասարդների ու դպրոցականների թվի կրճատումը դեռևս արդիական է։

«Նման դժվար վայրերում մեր քաղաքացիները կառավարության կողմից ավելի շատ օգնության ու աջակցության կարիք ունեն։ Պետական ​​պաշտոնյաների համար կարևոր է հաճախակի այցելել նրանց, ծանոթանալ նրանց առօրյային և ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի այդ մարդիկ ունենան այն բոլոր ծառայությունները, որոնք կարող են ստանալ Թբիլիսիում»,- ասաց Լևան Իոսելիանին։

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է նաև Եվրոպական միության դիտորդական առաքելության Գորիի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)