Ժողովրդական պաշտպանն արձագանքում է խորհրդարանում շարունակվող բողոքի ակցիայի ընթացքին
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հետևում է հանրահավաքի ընթացքին, որը խաղաղ է, և մասնակիցներն իրենց բողոքն արտահայտում են խաղաղ ձևով։ Հավաքների և ցույցերի անցկացումը մարդու հիմնարար իրավունքն է, որը երաշխավորված է սահմանադրությամբ, որը ազատ և ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման անհրաժեշտ նախապայմաններից է։
Ժողովրդական պաշտպանը շեշտում է, որ հավաքների ազատությանը միջամտելը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե գործողությունը կրում է բռնի և/կամ անօրինական բնույթ, որի դեպքում իշխանությունների կողմից հավաքի դադարեցումը պետք է օգտագործվի որպես վերջին միջոց, իսկ ուժի կիրառումը նշված շրջանակներում պետք է համապատասխանի անհրաժեշտության և համաչափության խիստ թեստին։
Այս պահին, Ժողովրդական պաշտպանի դիտարկմամբ, հավաքի ապօրինի լինելն ակնհայտ չէ, հետևաբար հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքին խոչընդոտելու հիմք չկա։
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը չխանգարել հանրահավաքի մասնակիցներին իրականացնել Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքները։