Նորություններ

Ժողովրդական պաշտպանը պահանջում է վերանայել պատգամավոր Վախտանգ Մեգրելիշվիլիի կողմից, երեխաների իրավունքների և բռնության մասին արված հայտարարությունը

2021 թվականի մայիսի 28-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը դիմել է Վրաստանի խորհրդարանի նախագահին և պահանջել վերանայել պատգամավոր Վախտանգ Մեգրելիշվիլիի կողմից, «Ֆորմուլա» հեռուստաալիքի ծրագրում երեխաների իրավունքների և անչափահասների նկատմամբ բռնության մասին արված հայտարարությունը, «Վրաստանի խորհրդարանի անդամի Էթիկայի օրենսգրքի» հիման վրա:

Ծրագրի անոնսի համաձայն, պատգամավոր Վախտանգ Մեգրելիշվիլին անչափահասներին պարզաբանել է, որ երեխայի իրավունքների օրենսգիրքը սխալ է, ընդհանրապես, երեխաները իրավունք չունեն և լավ է, եթե երեխաները տեղեկացված չեն լինի օրենսգրքի մասին: Ծրագրի ընթացքում Վախտանգ Մեգրելիշվիլին խոսում է նաև երեխաների նկատմամբ բռնության մասին և նշվածը քննարկում է որպես համայնքի մշակութային առանձնահատկություն, որին չպետք է միջամտություն լինի: Պատգամավորը բարձրաձայնել է նաև, որ երեխային ծեծելը ծնողի իրավունքն է: Որպես օրինակ, Վախտանգ Մեգրելիշվիլին մեջբերել է մանկության տարիներին ընտանեկան բռնության իր սեփական փորձը և այդ փաստը համարել է սովորական:

Ընդգծված է, որ Վրաստանի խորհրդարանի անմիջական պարտականությունն է ապահովել երեխայի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը երկրի տարածքում: Հետևաբար, առանձնապես վտանգ պարունակող, մտահոգիչ և դատապարտելի է նման ելույթը, Վրաստանի խորհրդարանի անդամի կողմից, որը պարտավոր է իր լիազորությունների շրջանակներում խթանել ոչ բռնի միջավայրի ստեղծումը՝ հանուն երեխայի շահերի:

Վախտանգ Մեգրելիշվիլիի գործողությունները հակասում են նաև «Վրաստանի խորհրդարանի անդամի էթիկայի օրենսգրքով» պատգամավորի համար հաստատված պարտավորությանը, պաշտպանել միջազգային և տեղական օրենսդրությանը, հարգել մարդու համընդհանուր ճանաչված իրավունքներն ու ազատությունները, նպաստել երկրում ժողովրդավարության հզորացմանը և իրավական պետություն ստեղծելուն:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը ընդգծում է, որ կարևոր է, հեռարձակող ընկերություն «Ֆորմուլայի» կողմից նշված հաղորդումը եթեր տեղադրելիս, երեխաների իրավունքների և երեխաների նկատմամբ բռնության խնդիրները լուսաբանվեն հատուկ խնամքով, զգայուն մոտեցման կիրառմամբ և հարցի վերաբերյալ հավասարակշռված ներկայացրած դիրքորոշումների հիման վրա: Բացի այդ, անհրաժեշտ է, որ հեռարձակողը հաղորդման ընթացքի ժամանակ պաշտպանի հաղորդմանը մասնակից անչափահասների իրավունքները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)