Նորություններ

Ժողովրդական պաշտպանը այցելել է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ

2021 թվականի հունիսի 28-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը այցելեց Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց: Այցի շրջանակներում ժողովրդական պաշտպանը հանդիպել է գիշերօթիկի ղեկավարի հետ, դիտել է հաստատությունն ու ծանոթացել երեխաների հետ: Դիտարկման շրջանակներում ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակազմը, գիշերօթիկ դպրոցում ուսումնասիրել է փաստաթղթերը և զրուցել անչափահասների հետ:

«Իհարկե, նրանք ունեցել են որոշակի օտարություն, կեղծ ընկալումներ ու վախեր, քանի որ հիմնականում ոչ մի լավ բան չեն լսել մեր մասին: Մենք այսօր մեր առաջին հանդիպումն ունեցանք, և, բնականաբար, խոչընդոտ կլիներ», - հայտարարել է ժողովրդական պաշտպանը, նշելով, որ ապագայում ավելի մանրակրկիտ, երկարատև այցեր կլինեն, քանի որ շատ աշխատանք կա անելու:

Այցի շրջանակներում բացահայտվել են մի շարք մարտահրավերներ, ինչպես հաստատության, այնպես էլ շահառուների փաստաթղթերի տեսանկյունից, ինչպես նաև անչափահասների անհատական ​​կարիքները գնահատելու և ապահովելու առումով: Բացի այդ, ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակազմը, հաշվի առնելով երեխաների ցանկությունները, հոգեբանի մասնակցությամբ, հանդիպել են գիշերօթիկ դպրոցում բնակվող անչափահասների հետ: Հանդիպումների ընթացքում ի հայտ եկավ երեխաների հետ լրացուցիչ աշխատանքի և հոգեբանի ներգրավման անհրաժեշտությունը:

Ներկայումս Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում ապրում է 15 անչափահաս և 1 չափահաս շահառու: Պետական ​​խնամքի գործակալության սոցիալական աշխատողները, պարբերաբար գտնվում են հաստատությունում և գնահատում են շահառուների կարիքները, ներառյալ երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու և, եթե դա անհնար է, տեղափոխելու խնամքի այլ վայր: Ժողովրդական պաշտպանը կշարունակի ուշադիր հետևել և գնահատել այս գործընթացը:

Այցի ավարտին տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում, գիշերօթիկ դպրոցի ղեկավարի հետ, որտեղ քննարկվեցին նախնական ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խնդրահարույց հարցերը, որի շուրջ հաստատության ղեկավարին տրվեցին որոշակի հանձնարարականներ, այդ թվում անչափահասների առողջության և հոգե-հուզական վիճակի ուսումնասիրման և այդ տեսանկյունից գոյություն ունեցող կարիքների ապահովման, դաստիարակության ձևի փոփոխության և հաստատությունում գոյություն ունեցող փաստաթղթերի կարգավորման առումով: Հանդիպման ընթացքում Բոդբեի արքեպիսկոպոս, Սրբազան Հակոբը իր լիակատար պատրաստակամությունն է հայտնել համագործակցել ժողովրդական պաշտպանի հետ և հաշվի առնել հանձնարարականները:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը նախատեսում է առաջիկայում այցելել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոց, ամբողջությամբ ուսումնասիրելու այնտեղ տիրող իրավիճակը, գնահատելու անչափահասների կարիքները և վերահսկելու ապաինստիտուցիոնալացման գործընթացը:

Ժողովրդական պաշտպանը ողջունում է Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի ղեկավարության պատրաստակամությունը, ապահովել ժողովրդական պաշտպանի գործունեության սահուն իրականացումը հիմնարկում և դրա հիման վրա կատարել մշակված առաջարկությունները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)