Ժողովրդական պաշտպանը պատրաստ է հանդիպել ակցիայի մասնակից ուսանողներին
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքում է ցույցերին մասնակցող ուսանողների հրապարակային կոչին և հայտարարում, որ պատրաստ է հանդիպել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մարտի 7-9-ի ցույցերի ժամանակ ոտնահարվել է իրենց արտահայտվելու իրավունքը, հայտնվել են պետության մեքենայի անհամաչափ ուժի տակ, կամ որևէ սպառնալիք են զգում իշխանության կողմից, իրենց քաղաքական կարծիքի պատճառով։
2023 թվականի մարտի 14-ին ուսանողները «Տվ Պիրվելի» հեռուստաընկերության եթերում դիմել են Վրաստանի Ժողովրդական պաշտպանին և խնդրել պաշտպանել իրենց իշխող թիմի և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սպասվող հետապնդումներից ու ճնշումներից։