Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին կասեցնել Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացը
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է Գերագույն դատարանի դատավորների ընտրության հերթական գործընթացը։ Իրավական հարցերի հանձնաժողովը ստեղծել է համապատասխան աշխատանքային խմբեր և մտադիր է այս շաբաթ լսել Արդարադատության խորհրդի կողմից առաջադրված բոլոր չորս թեկնածուներին, որից հետո թեկնածուները կներկայացվեն լիագումար նիստին՝ ընտրության։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին կասեցնել գործընթացը։
Անցյալ տարվա հոկտեմբերին և նոյեմբերին մեկնարկած երկու ընտրական մրցույթների շրջանակում Արդարադատության գերագույն խորհուրդը Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել է 4 թեկնածուի։ Դրանցում բացահայտված լուրջ թերությունները, այդ թվում՝ գործընթացի արդարությունը և թեկնածուների միջև հավասարությունը, մանրամասն նկարագրված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երրորդ զեկույցում։
Ցավոք, տարեց տարի նվազում է այն դիմողների թիվը, ովքեր հետաքրքրված են զբաղեցնել Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղը, ինչը վկայում է ընտրության ընթացակարգի նկատմամբ անվստահության մասին: Թափուր 9 պաշտոնների համար հայտ է ներկայացրել ընդամենը 51 թեկնածու, որից 17-ը հանել է իր թեկնածությունը, իսկ 3 թեկնածու խորհրդի որոշմամբ դուրս է մնացել մրցույթից։ Թափուր մեկ պաշտոնի համար գրանցված ընդհանուր 18 թեկնածուներից Արդարադատության գերագույն խորհուրդը կարողացել է գնահատել միայն 5-ին, քանի որ մնացածը հանել են իրենց թեկնածությունը։ Նշենք նաև, որ երկու մրցույթներում էլ լրացուցիչ հայտ է ներկայացրել ընդամենը 3 թեկնածու, ինչը ընդգծում է այս մեխանիզմի անարդյունավետությունն ու թերությունները։
Առանձնապես ցանկանում ենք ընդգծել, որ երկրորդ մրցույթում թեկնածուների հարցազրույցներին և գնահատմանը մասնակցել են Արդարադատության գերագույն խորհրդի ընդամենը 10 անդամ՝ 9 դատավոր և նախագահի կողմից նշանակված 1 անդամ, քանի որ խորհրդարանի կողմից ընտրված բոլոր 5 ոչ դատավորների իրավասության ժամկետը լրացել է, և նրանց փոխարեն, մինչ այժմ խորհրդարանի կողմից նոր անդամներ չեն ընտրվել։
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանն առաջին անգամ ցմահ ընտրեց Գերագույն դատարանի 14 դատավորի, իսկ 2021 թվականի հուլիսի 12-ին Գերագույն դատարանում ցմահ 6 լրացուցիչ դատավորներ նշանակեց։ Իրավական տեսակետից բավականին խնդրահարույց այս որոշումները մեծ հարված հասցրին Վրաստանի արդարադատության համակարգին։ Այս հարցին Ժողովրդական պաշտպանն արձագանքել է նաև այս տարի և ևս մեկ անգամ ներկայացրել իրավական պատճառները, թե ինչու է խնդրահարույց եղել Գերագույն դատարանի դատավորների ընտրության ողջ գործընթացը։ Այս փաստարկներն այսօր էլ ուժի մեջ են։ Մասնավորապես, վճռորոշ է Արդարադատության գերագույն խորհրդի հիմնարար բարեփոխումը, իսկ մինչ այդ Գերագույն դատարանում նոր դատավորների ընտրությունը միայն քայլ է դատավորների ազդեցիկ խմբի ամրապնդման ուղղությամբ։ Նշենք, որ Վրաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Գերագույն դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ չորրորդ զեկույցը, որը նկարագրում է մոնիտորինգի հիման վրա հայտնաբերված լուրջ խնդիրները, առաջին առաջարկությունն է՝ անհապաղ կասեցնել թափուր տեղերի համար թեկնածուների ընտրությունը, մինչ Գերագույն դատարանում հիմնարար բարեփոխումները և նոր դատավորների ընտրության կասեցման անհրաժեշտության մասին նշվում է նաև Վրաստանի ռազմավարական գործընկերների կողմից 2021 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրում՝ «Վրաստանի առաջընթացի ճանապարհը»։
Մենք կրկին դիմում ենք Վրաստանի խորհրդարանին՝ կասեցնելու Գերագույն դատարանի դատավորի ընտրության ընթացիկ գործընթացը և սկսել Արդարադատության գերագույն խորհրդի հիմնարար բարեփոխման աշխատանքները, ինչը չափազանց կարևոր է երկրում արդարադատության համակարգի պատշաճ գործունեության և արդար դատաքննության իրավունքի ապահովման համար։