Նորություններ

Ժողովրդական պաշտպանը չի մասնակցի խորհրդարանում Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների լսումներին

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է սկսել Գերագույն դատարանի դատավորների այն թեկնածուների քննարկման ընթացակարգը, որն իրեն է ներկայացրել Արդարադատության բարձրագույն խորհուրդը, այս տարվա հունիսի 17-ին: Հաշվի առնելով դատական ​​համակարգում առկա սուր չլուծված ինստիտուցիոնալ հիմնախնդիրները, ժողովրդական պաշտպանը հրաժարվում է ներգրավվել Գերագույն դատարանի դատավորների լսումներին, քանի դեռ չի ապահովվել Արդարադատության բարձրագույն խորհրդի հիմնարար բարեփոխումը և չի ավարտվի դատավորների ազդեցիկ խմբերի կողմից դատական ​​համակարգի միանձնյա կառավարումը:

2019 թվականին, Վրաստանի խորհրդարանը անտեսեց Գերագույն դատարանի դատավորների ընտրության կարգի վերաբերյալ՝ ժողովրդական պաշտպանի, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի և ոչ կառավարական ​​հատվածի ամենասկզբունքային տեսակետները: 2019 թվականի դեկտեմբերին, Վրաստանի խորհրդարանը թերի օրենսդրության հիման վրա ընտրեց Գերագույն դատարանի 14 նոր դատավոր: Նրանցից ոմանք, ըստ ժողովրդական պաշտպանի գնահատականների, չեն կարող բավարարել նույնիսկ իրավասության նվազագույն մակարդակը:

Ժողովրդական պաշտպանը նաև սահմանադրական բողոք է ներկայացրել Գերագույն դատարանի դատավորների ընտրության կարգի վերաբերյալ, սակայն նորընտիր դատավորներով համալրված Գերագույն դատարանի պլենումը, մինչ հայցի քննարկումը Սահմանադրական դատարանում նշանակել է նոր դատավորի, որն ուղակի ազդեցություն ունեցավ գործի վերջնական արդյունքի վրա և հենց այդ ձայնն էր որոշիչը, որի պատճառով ժողովրդական պաշտպանի հայցը չի բավարարվել: Դրանից հետո իրականացրած անհամակարգային օրենսդրական փոփոխություններն իմաստ չունեին: Օրինակ, 2020 թվականի սեպտեմբերի 30-ի օրենքով սահմանվեց, Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից, Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցով ընդունած որոշումների բողոքարկման կարգը, Գերագույն դատարանի որակավորման պալատում, սակայն նշված մարմինը ներկայումս ամբողջական կազմված է 2019 թվականի դեկտեմբերից, շատ հիմնախնդրային և վստահություն չունեցող գործընթացի արդյունքում ընտրված դատավորներով, որի պատճառով նրանց կայացրած որոշումներին այլևս հնարավոր չէ վստահել և բողոքարկման մեխանիզմի գոյությունն անիմաստ է:

Այն բանից հետո, ինչ 2019 թվականին խորհրդարանն ընդունեց Գերագույն դատարանի դատավորների ընտրության հետ կապված օրենսդրական փոփոխությունները, անցել է երկու տարի և դատական ​​համակարգում գոյություն ունեցող իրավիճակը էլ ավելի է ծանրացել: Այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակը պահանջում է արդարադատության Գերագույն խորհրդի հիմնարար բարեփոխում, որի մասին խոսվում է նաև Վրաստանի ռազմավարական գործընկերների կողմից 2021 թվականի ապրիլի 19-ին նախապատրաստված «Ապագա ճանապարհ Վրաստանի համար» համաձայնագրում: Մինչ նշված բարեփոխումների իրականացումը, գերագույն դատարանում նոր դատավորների ընտրությունը կրկին դատավորների ազդեցիկ խմբի ամրապնդմանն ուղղված քայլ է, որի պատճառով ժողովրդական պաշտպանը հրաժարվում է մասնակցել գործընթացին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)