Նորություններ

Ժողովրդական պաշտպանը պահանջում է Միխեիլ Սաակաշվիլիին ներգրավել իր իսկ մեղադրանքի դատավարությանը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սեփական դատական ​​նիստերին մասնակցելու սահմանափակումը կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ և Եվրոպական հռչակագրով պաշտպանված արդար դատաքննության իրավունքը։

Միխեիլ Սաակաշվիլիին, ձերբակալությունից հետո, արդեն երրորդ անգամ թույլ չեն տվել ներկայանալ դատարան։ Բոլոր երեք դեպքերում էլ Միխեիլ Սաակաշվիլիին դատարան չբերելու որոշումը կայացրել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը, ինչը դատարանը կիսել է առանց հետագա քննադատական ​​քննարկման:

Քրեակատարողական ծառայությունը մեղադրյալին դատարան բերելու մերժման պատճառ է նշել (1) Միխեիլ Սաակաշվիլիի կողմից բուժման զգալի մասի դադարեցումը և (2) Պետական ​​անվտանգության ծառայությունում ընթացող հետաքննությունը։

Նախ, ուշագրավ է, որ հիմնավորված փաստարկ չէր կարող համարվել վերացական անդրադարձը, որ հացադուլի պատճառով բանտարկյալի տեղափոխումը վտանգ է ներկայացնում նրա առողջության համար։ Սա գործնականում կզրկի բոլոր հացադուլավոր բանտարկյալներին սեփական մեղադրական գործերին մասնակցելու և արդար դատավարությունից օգտվելու հնարավորությունից: Ավելին, օրենսդրությունը դիտարկում է նմանատիպ դեպքերում գործողությունների արձանագրությունը և առողջական վտանգի դեպքում, մեղադրյալին տեղափոխելու գործընթացում պահանջում է բուժաշխատողի ուղեկցում:

Ինչ վերաբերում է այսպես կոչված անվտանգության պատճառներով Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխելու մերժմանը, հատկանշական է, որ դատավարական օրենսդրությունը նման հնարավորություն չի նախատեսում։ Կանոնադրության մեջ բացահայտ և միանշանակ նշվում է, որ ուղեկցումն իրականացվում է մեղադրյալների/դատապարտյալների դուրս բերում դատական նիստին մասնակցության համար, ընդհանուր դատարանների համապատասխան լիազորված անձի պահանջով, ինչը լրացուցիչ որոշում չի պահանջում:[1]

Դրա հետ մեկտեղ, օրենսդրությունը չի ճանաչում քրեակատարողական ծառայության կողմից որևէ գործի քննության պատճառով մեղադրյալին դատարան տեղափոխելուց հրաժարվելու հնարավորություն։ Նշենք, որ Պետական ​​անվտանգության ծառայությունում գոյություն ունեցող հետաքննության վաղեմության ժամկետը[2] 10 տարի է։ Այսպիսով, Պետական ​​անվտանգության ծառայությունում ընթացող գործի հետաքննության ընթացքին մատնանշումը, Քրեակատարողական ծառայության կողմից հնարավոր է անօրինական, կամայականորեն և ընդմիշտ, ինչը կլինի մեղադրյալի պաշտպանության իրավունքի փաստացի չեղարկում։

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ անվտանգության խնդիրները պետք է հստակ սահմանվեն և համապատասխանեն անհրաժեշտության (necessity) չափանիշներին։ Դատավորները պետք է դիտարկեն բոլոր հնարավոր այլընտրանքները, որոնք ավելի քիչ սահմանափակող են և օգտագործեն նվազ խիստ հնարավորություն, որը բավարարում է անվտանգության վտանգները[3]: Արդար դատարանի և հանրային լսումների երաշխիքները համարվում են խախտված, երբ ազգային դատարանը չի պարզաբանում, թե ինչու պետական ​​անվտանգության ապարատը չի կարող հաղթահարել անվտանգության ռիսկերը[4]:

Այսպիսով, Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ այս պահին չկա պատշաճ փաստարկ, որի հիման վրա Միխեիլ Սաակաշվիլիին պետք է սահմանափակեն անձամբ ներկայանալ դատարան։ Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված դիրքորոշումը չի գերազանցում Վրաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, որը, ի թիվս այլ երաշխիքների, ներառում է մեղադրյալի իրավունքը՝ անձամբ և անմիջականորեն մասնակցելու բանավոր, հրապարակային լսումներին, կողմերի հավասարության և մրցակցության, ապացույցների հետազոտության սկզբունքի ապահովմամբ։

Ժողովրդական պաշտպանը դիմում է Հատուկ քրեակատարողական ծառայությանը՝ պատշաճ և բարեխղճորեն կատարել իր վրա դրված իրավունքներն ու պարտականությունները և ապահովել Միխեիլ Սաակաշվիլիի ներկայությունը դատարան, նրա առողջության և անվտանգության համար համապատասխան երաշխիքներով։ Նաև դիմում է դատարանին, ամբաստանյալին հնարավորություն ընձեռել հայտնելու իր դիրքորոշումը, մասնակցել ապացույցների հետազոտմանը և պաշտպանել իր իրավունքները ընթացիկ երեք գործերի շրջանակներում։


[1]«Մեղադրյալների/ամբաստանյալների դուրս բերելու/տեղափոխելու կարգի հաստատման մասին» Վրաստանի պատժակատարողական և պրոբացիայի նախարարի 19.10.2015 թ. N149 հրամանը, կցում N1, 4-րդ հոդվածի «Ա» ենթակետ

[2] Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մաս, 12-րդ հոդվածի 3-րդ մաս, 71-րդ հոդվածի առաջին մասի «Գ» ենթակետ և Վրաստանի քրեական օրենսգրքի դատավարական օրենսգրքի 103-րդ հոդված

[3] Ռիեպանը Ավստրիայի դեմ, 35115/97, Պարա, 28-29. Կրեստովսկին Ռուսաստանի դեմ, 14040/03, Պարա 29.

[4] Ռիեպանը Ավստրիայի դեմ, 35115/97, Պարա, 28-29. Կրեստովսկին Ռուսաստանի դեմ, 14040/03, Պարա 29

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)