Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Միխեիլ Սարջվելաձեի և Նիկո Թաթուլաշվիլիի հետ
2024 թվականի հունվարի 31-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի և վարչապետի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդական Նիկո Թաթուլաշվիլիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի 2024 թվականի գործողությունների ծրագրի մշակման ընթացքը և ընդգծված առաջնահերթությունները։
Կողմերը քննարկել են համագործակցության բարելավման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։