Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Քութայիսիի նախկին արվեստի ակադեմիայի շենքի բնակիչների հետ
2024 թվականի փետրվարի 1-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպեց Քութայիսիի Արվեստի ակադեմիայի նախկին շենքի բնակիչների հետ։
12 տարուց ավելի է, ինչ ընտանիքներն ապրում են մի շենքում, որտեղ կոյուղի, սանհանգույց, բնական գազ չկա: Անձրևը լցվում է հյուրասենյակներ, պատուհանների մեծ մասը կոտրված է։ Բնակիչների խոսքով՝ առաստաղից պարբերաբար գիպսի մեծ կտորներ են թափվում, իսկ որոշ պատշգամբներ վանդակապատեր չունեն։
Ինչպես բնակիչները նշեցին Ժողովրդական պաշտպանի հետ զրույցում, նրանք բազմիցս դիմել են քաղաքապետարան, սոցիալական բնակարան տեղափոխելու համար, սակայն ընտանիքների մեծամասնությունը չի համապատասխանել չափանիշներին և տարիներ շարունակ ապրել են երեխաների և տարեցների հետ՝ առանց կյանքի նվազագույն պայմանների։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է տարբեր օբյեկտներում տեղավորված քաղաքացիների կենցաղային պայմանները և նրանց վիճակը բարելավելու խնդրանքով առաջարկություններով դիմում է ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես էլ կենտրոնական իշխանություններին։ Ժողովրդական պաշտպանն իր տարեկան խորհրդարանական զեկույցում հատուկ ուշադրություն է դարձնելու երկրում առկա մարտահրավերներին՝ պատշաճ բնակարանային իրավունքի առումով։