Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է կոոպերատիվ բնակարանաշինության կասեցման հետեւանքով տուժածների հետ

2023 թվականի դեկտեմբերի 21-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է 90-ական թվականներին Քութայիսիում կոոպերատիվ բազմաբնակարան շենքի կասեցումից տուժած մարդկանց հետ և ծանոթացել նրանց պահանջներին։ Բնակչությունը պահանջում է պետության կողմից ներքին պարտք ճանաչված պարտավորությունների ժամանակին կատարում և բնակարանների տրամադրում։

Ժողովրդական պաշտպանն իր խորհրդարանական զեկույցներում տարիներ շարունակ մատնանշել է կոոպերատիվ բնակարաններով տուժած անձանց նկատմամբ պետության կողմից որպես ներքին պարտք ճանաչված պարտավորության կատարման հետ կապված խնդիրները։

Իրավիճակը հատկապես ծանր է Վրաստանի այն շրջաններում, որտեղ նշված հարցը նույնիսկ իրավաբանորեն կարգավորված չէ։ Ժողովրդական պաշտպանը կարծում է, որ անհրաժեշտ է, որ Վրաստանի կառավարությունը ընդունի միասնական նորմատիվ ակտ, որտեղ մանրամասն կհստակեցվեն պարտավորության ձևն ու ժամկետը։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կշարունակի ուսումնասիրել հարցը և կձեռնարկի բոլոր միջոցները մանդատի շրջանակներում տուժած քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)