Նորություններ

Ժողովրդական պաշտպանն արձագանքում է այսօրվա զարգացումներին

Ինչպես շաբաթյակի սկզբում իր հայտարարության մեջ նշել է Ժողովրդական պաշտպանը, մեր երկրում արտահայտվելու և դրսևորվելու իրավունքը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Ցանկացած խումբ կարող է օգտվել այդ իրավունքից, ինչքան էլ նրանց կարծիքն ընդունելի չէ հասարակության որևէ մասի համար։

Իհարկե, ազգային օրենսդրությամբ նախատեսված ցանկացած իրավունքի պաշտպանությունն ապահովելու պատասխանատվությունը դրված է պետության վրա։ Չնայած նախօրոք պայմանավորվածությանը, որ Ներքին Գործերի նախարարությունը կապահովի միջոցառման անվտանգ անցկացումը և կիրականացնի բոլոր կանխարգելիչ միջոցառումները, եզրափակիչ միջոցառումը ձախողվեց։

Նաև հայտնի դարձավ, որ օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են նախատեսված։ Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Ներքին գործերի նախարարությանը ապահովել բոլոր քաղաքացիների խոսքի և հավաքների ազատության պաշտպանությունը, ամենակարևորը՝ անվտանգ միջավայրում։ Բացի այդ, ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել օրենքի բոլոր խախտումներին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)