Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Բորջոմի գործարանի գործադուլ անող աշխատակիցների հետ

2022 թվականի հունիսի 9-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, այցելել է Բորժոմի և հանդիպել «IDS Բորժոմի Վրաստան»-ին պատկանող երկու շշալցման գործարանների գործադուլավոր աշխատակիցների հետ։

Հանդիպմանը ցուցարարները խոսեցին պայմանագրի պայմանների վատթարացման, աշխատավարձերի կրճատման, աշխատանքից ազատված աշխատակիցների մասին և, ի թիվս այլ հարցերի, Ժողովրդական պաշտպանին տրամադրեցին տեղեկատվություն, որտեղ հնարավոր է ի հայտ գան խտրականության նշաններ։ Մասնավորապես, ըստ ցուցարարների, ընկերությունը աշխատավարձ է վճարել միայն առաջարկվող պայմանագրերը կնքած աշխատակիցներին, իսկ նրանց, ովքեր չեն համաձայնել աշխատանքային պայմանների վատթարացմանը, ընկերությունը հրաժարվում է վճարել արդեն իսկ կատարված աշխատանքի համար։ Խոսում են նաև ճնշումների ու ահաբեկման փաստերի մասին։ Ժողովրդական պաշտպանը աջակցություն է հայտնել աշխատակիցներին և խոստացել արդյունավետ հետաքննել ենթադրյալ խտրական հարցերը։

«Այս ընկերությունում աշխատանքն իրենց եկամտի միակ աղբյուրն է և այդ մարդիկ մնում են բացարձակապես առանց աշխատավարձի։ Բացի այդ, նրանցից շատերը բանկային վարկերը չվճարելու պատճառով հայտնվել են անօթևան դառնալու վտանգի տակ։

Ճիշտ է, վեճն ընթանում է գործատուի և աշխատողների միջև, խնդիրն այնքան է մեծացել՝ առնչվել է մինչև 400 հոգու, որ այն դուրս է եկել մասնավոր իրավահարաբերությունների շրջանակներից և անպայման պետք է դառնա պետության քննարկման առարկա: Պետությունը պետք է միջնորդության միջոցով գտնի լավագույն լուծումը, և մենք ակտիվորեն ներգրավված կլինենք այս գործընթացում»,- ասել է Ժողովրդական պաշտպանը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)