Ժողովրդական պաշտպանն արձագանքում է «Ալտ Ինֆո»-ի կողմնակիցների կողմից խորհրդարանի դիմաց բարձրացրած Եվրամիության դրոշը հանելուն ու այրելուն
«Չպետք է մոռանալ, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ իրենց լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի ամբողջական ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին։
Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի առջև արևմտամետ կուրսը արտահայտելու համար ծածանվող Եվրամիության դրոշը հանելն ու այրելը և նմանատիպ վիրավորական գործողությունները Վրաստանի համար ոչ միայն խոչընդոտ են հանդիսանում եվրաինտեգրման ճանապարհին, այլև վիրավորում են ժողովրդին։ Վրաստանի ժողովրդի պատմական ընտրությունը երկրի արտաքին կուրսի վերաբերյալ, որը հաստատվում է սահմանադրական արձանագրությամբ։
Անշուշտ, մարդկանց ցանկացած խումբ ունի հավաքվելու և արտահայտվելու ազատություն՝ օրենքով տրված լիազորությունների սահմաններում, սակայն ցանկացած հավաք պետք է լինի խաղաղ, չպետք է հանգեցնի բռնության և չպետք է հակասի երկրի սահմանադրական սկզբունքներին»,- ասել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին։