Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի անձնական կյանքի իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին և Վրաստանի խորհրդարանին

Հանրությանը հայտնի է, որ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ինտերնետում տարածվեցին բազմաթիվ մարդկանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ: Հաշվի առնելով շրջանառվող նյութերի աննախադեպ քանակը, պարզ է, որ այս նյութը, ձեռք է բերվել պետական ​​մարմինների կողմից ապօրինի գաղտնի վերահսկողության արդյունքում:

2021 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանի ժողովրդական պաշտպանը նամակով դիմել է ՄԱԿ-ի անձնական կյանքի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Ջոզեֆ Կանատաչիին: Ժողովրդական պաշտպանը հատուկ զեկուցողին տեղեկացրել է Վրաստանում ենթադրյալ անօրինական, լայնածավալ գաղտնալսումների և անձնական կյանքի իրավունքին զանգվածային և կոպիտ միջամտության մասին և խնդրել նրան, մանդատի շրջանակներում ուսումնասիրել և գնահատել անձնական կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից Վրաստանում գոյություն ունեցող վիճակը, ինչպես նաև այդ նպատակով այցելել Վրաստան:

Հատկանշական է, որ մինչ այժմ Վրաստանի խորհրդարանը չի օգտագործել իր տրամադրության տակ եղած խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները: Նշվածի նախատեսմամբ, սույն թվականի հոկտեմբերի 11-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը դիմեց նաև Վրաստանի խորհրդարանին և կոչ արեց Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության պետին կանչել Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին, ենթադրյալ անօրինական և համակարգված գաղտնալսումների և անձնական կյանքի իրավունքին զանգվածային և կոպիտ միջամտության փաստերի հարցերով:

Հետաքննության արդյունավետությունը գնահատելու համար ժողովրդական պաշտպանը դիմել է նաև Վրաստանի գլխավոր դատախազին և խնդրել, որպես բացառություն ծանոթանալ նյութերի հրապարակումից հետո սկսված քրեական գործի նյութերին:

Բացի այդ, հարկ է նշել, որ ժողովրդական պաշտպանը տարիներ շարունակ մատնանշում է անձնական կյանքի իրավունքի պաշտպանության անբավարար օրենսդրական երաշխիքների վրա և գտնում է, որ գաղտնի հետախուզական միջոցառումները կարգավորող առանձին օրենսդրական նորմերը հակասում են Վրաստանի Սահմանադրությանը: Ահա թե ինչու, 2017 թվականին ժողովրդական պաշտպանը Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների հետ միասին սահմանադրական հայց ներկայացրեց Վրաստանի Սահմանադրական դատարան: Դատարանում ժողովրդական պաշտպանի սահմանադրական հայցի շուրջ ​​էական լսումները ավարտվեցին 2018 թվականին, սակայն, ցավոք, գործի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ:

Ժողովրդական աշտպանը հույս ունի, որ անձնական կյանքի իրավունքի պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ հաջող համագործակցության դեպքում, կառավարությունը և այլ պատասխանատու կողմերը ավելի արդյունավետ միջոցներ կձեռնարկեն, որոնք դրական ազդեցություն կունենան երկրում անձնական կյանքի պաշտպանության որակի վրա: Բացի այդ, երկրում անձնական կյանքի անձեռնմխելիության ուղղությամբ ենթադրյալ խախտումների ռիսկերի կանխարգելման և առկա խախտումներին արձագանքելու նպատակով, Վրաստանի խորհրդարանը կկիրառի Սահմանադրությամբ իրեն տրված խորհրդարանական վերահսկողության բոլոր անհրաժեշտ մեխանիզմները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)