Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ներկայացրել է Օրհուսի հռչակագրի կատարման այլընտրանքային զեկույցը

2021 թվականի մայիսի 31-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը, Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի առջև, առաջին անգամ ներկայացրել է՝ բնապահպանական հարցերի հետ կապված տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և այդ ոլորտում արդարադատության հարցերի մատչելիության մասին հռչակագրի, այսպես կոչված Օրհուսի հռչակագրի այլընտրանքային զեկույցը:

Զեկույցում ներկայացված են հռչակագրի կատարման տեսանկյունից, 2017-2020 հաշվետու թվականներին գոյություն ունեցող մարտահրավերները: Մասնավորապես, Օրհուսի հռչակագրի կատարման գնահատման համար վերանայված են կարևոր հարցեր, ինչպիսիք են`շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցումը, մթնոլորտային օդի հետ կապված բնապահպանական տեղեկատվության հավաքումը և տարածումը, էներգետիկ ոլորտի ծրագրավորման և զարգացման տեսանկյունից, խոշոր ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված համակարգային խնդիրները, բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղեկության մատչելիության և որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցությունը և այլ մարտահրավերներ:

Հատկանշական է, որ Վրաստանը 47 պետությունների միջև առաջին պետություններից մեկն է, որը վավերացրեց Օրհուսի հռչակագիրը (2000 թ.): Հետևաբար, պետությունը ստանձնել է հռչակագրով ճանաչված երեք սկզբունքների (շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն, բնապահպանական հարցերի կապակցությամբ որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցություն և արդարադատության մատչելիություն) և չափանիշների ներդրման համար համապատասխան միջոցառումների անցկացման պարտավորություն: Վրաստանը, որպես հռչակագրի անդամ կողմ, պարտավոր է յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ զեկուցել Եվրահանձնաժողովին`հռչակագրի կատարման վերաբերյալ:

2020 թվականին Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը մշակեց, Օրհուսի հռչակագրի կատարման 6-րդ ազգային զեկույցը (2017-2020), որի նախագծի վերաբերյալ Ժողովրդական պաշտպանի գրասենյակին հնարավորություն տրվեց ներկայացնելու իր տեսակետները: Վրաստանի կառավարության կողմից ներկայացրած զեկույցը, Օրհուսի հռչակագրի կողմերի հանդիպմանը կքննարկվի 2021 թվականի հոկտեմբերին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)