Նորություններ

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ին է ներկայացրել Համընդհանուր պարբերական ակնարկի այլընտրանքային զեկույց

2020 թվականի հուլիսի 9-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Միավորված ազգերի կազմակերպության այլընտրանքային զեկույց ներկայացրեց Վրաստանի համընդհանուր ակնարկի վերանայման երրորդ շրջանի համար:

Այլընտրանքային զեկույցն ուսումնասիրում է երկրի առջև ծառացած մարտահրավերները հետևյալ ոլորտներում. կյանքի իրավունք, գենդերային հավասարություն, խտրականության դեմ պայքար, տնտեսական և սոցիալական իրավունքներ, խոշտանգումների կանխարգելում, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք, խոսքի ազատություն, երեխաների իրավունքներ, մարդու իրավունքների պաշտպաններ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, արդար դատաքննության իրավունք և հավաքների ազատություն:

Զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը շեշտը դրեց նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդրահարույց հարցերի վրա, որոնք չեն արտացոլվել 2015 թվականին Համընդհանուր պարբերական ակնարկի մեխանիզմի շրջանակներում Վրաստանին տրված հանձնարարականներում:

Այլընտրանքային զեկույցի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանը որպես հավելված տեղեկատվություն է ներկայացրել Համընդհանուր ակնարկի վերանայման շրջանակներում 2015 թվականին Վրաստանին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Մասնավորապես, 2015 թվականին Վրաստանի կառավարության կողմից աջակցվող 196 հանձնարարականներից Մարդու իրավունքների պաշտպանը գնահատեց 169 հանձնարարականների կատարումը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված Համընդհանուր պարբերական ակնարկը նպատակ ունի բարելավել ՄԱԿ-ի անդամ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը: Այս մեխանիզմի համաձայն, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում մարդու իրավունքների իրավիճակը վերանայվում է յուրաքանչյուր 4-5 տարին մեկ:

Հարկ է նշել, որ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը 2010 թվականից ակտիվ համագործակցում է Մարդու իրավունքների մեխանիզմների հետ՝ թե՛ պարբերական ակնարկներ ներկայացնելով, թե՛ անմիջականորեն մասնակցելով Մարդու իրավունքների խորհրդի նիստերին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)