Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանը ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին հանձնաժողովին ներկայացրել է տեղեկատվություն

2021 թվականի հունիսի 7-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին հանձնաժողովին ներկայացրել է տեղեկատվություն: Փաստաթուղթը պատրաստվել է պետության թվով 6-րդ պարբերական զեկույցի հիման վրա և իրենից ներկայացնում է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին հռչակագրի (CEDAW) կատարման առումով երկրում առկա խնդրահարույց հարցերի ցուցակը:

Փաստաթղթում ժողովրդական պաշտպանը մատնանշում է գենդերային ինտեգրման գործընթացում առկա մարտահրավերները, վաղ ամուսնության խնդիրները, գենդերային նշաններով դրդված, կանանց սպանությունների (ֆեմիցիդ) ահազանգող վիճակագրությունը և հետաքննության թերությունները: Բացի այդ, սեռական հանցագործությունների մասին օրենսդրության բացերը, կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության ուղղությամբ սոցիալական պաշտպանության ծառայությունների սակավությունը, թրաֆիքինգի դեմ պայքարի մարտահրավերների, երկրի քաղաքական կյանքում հավասար մասնակցության, կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների արդյունավետ իրականացման մարտահրավերները. Տարեց կանանց նպատակային սոցիալական ծառայությունների բացակայությունը և այլն:

Ժողովրդական պաշտպանի կողմից պատրաստած ցանկը, Պետական ​​պարբերական 6-րդ զեկույցի և ոչկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության հետ միասին, հուլիսի 5-ին կայացած նախնական նիստում քննարկվել է՝ ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հանձնաժողովի կողմից: Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Անա Լոբժանիձեն հակիրճ ներկայացրեց հռչակագրի իրականացման առումով երկրում առկա խնդրահարույց հարցերը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)