Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի տոնակատարությունը խթանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը հասարակության զարգացման բոլոր բնագավառներում և իրազեկում նրանց մասին: Այս տարվա թեման է՝ «Կառուցենք ավելի լավ. ինկլուզիվ, մատչելի, կայուն և Կովիդ-19 դիմակայող աշխարհ»:
Վրաստանում վիրուսի կանխարգելման համար սահմանված տարբեր սահմանափակումները, կարանտինը և մեկուսացման ռեժիմը բացասաբար են անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների վրա: Նոր կորոնավիրուսի պայմաններում ի հայտ եկած խնդիրներից մեկը, որը վերաբերում է նրանց մատչելի ձևերով և միջոցներով իրազեկելը, կասեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների մատուցումը, թերություններով է ընդանոում ինկլուզիվ դասավանդման գործընթացը կրթության բոլոր մակարդակներում, խնդիր է հանդիսանում ինչպես մատչելի ձևաչափով հեռակա ուսուցումը, այնպես էլ կապի միջոցներով և ինտերնետի հասանելիությունը:
Պետական խնամքի հաստատություններում և ստացիոնար հոգեբուժական կլինիկաներում պատշաճ կերպով չեն պահպանվում վարակի տարածման և վերահսկման կանոնները, և Կովիդ 19-ի պայմաններում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բուժման արձանագրությունները արդյունավետ չեն կիրառվում:
Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ կոչերին, Վրաստանի կառավարության հաջորդ հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը դեռևս պատշաճ կերպով չի սահմանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, իսկ տեղական մունիցիպալիտետների ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն և չեն բավարարում հաշմանդամություն ունեցող անձանց անհատական կարիքները:
Բացի կորոնավիրուսի առաջ բերած մարտահրավերներից, երկրում դեռ չի ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման ազգային մեխանիզմ: Նաև չի վավերացվել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ առկա խնդիրների ժամանակին լուծումը կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության և նրանց պատշաճ կենսապայմանների ապահովման համար: Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետությանը Կովիդ-19 առաջիկա ժամանակահատվածում պլանավորել աշխատանքները այն միջոցառումների ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են երկրում կայուն և ինկլուզիվ հասարակություն ստեղծելու համար: Ակտիվորեն աջակցել այս գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքների և օրինական ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ներգրավմանը և հավասար մասնակցությանը: