Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Նինուցա Մաղաշվիլիի նկատմամբ ընտանիքում ենթադրյալ փաստի մասին

Վրաստանի ժողովրդական պաշտպանը հետևում է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, Նինուցա Մաղաշվիլիի կողմից, ընտանիքում ենթադրյալ բռնության մասին արված հայտարարության շուրջ զարգացած իրադարձություններին: Հաշվի առնելով, որ հասարակության մի մասը դեռ համերաշխ չէ բռնության զոհ կանանց նկատմամբ, այս մասին բացահայտ խոսելը մեծ քաջություն և խիզախություն է պահանջում, և մենք լիովին աջակցում ենք նրան:

Չնայած հասարակության մեծ մասի համերաշխությանը, նշված դեպքի հետ կապված արվեցին մի շարք խտրական հայտարարություններ, այդ թվում հանրային գործիչների կողմից: Հատկապես մտահոգիչ էին Ռուսթավելու ազգային թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, Ռոբերտ Ստուրուայի, խորհրդարանի անդամ Էլիսո Բոլքվաձեի և այլոց մեկնաբանությունները, կնոջ ֆինանսական շահի կամ հրապարակային ուշացումով խոսելու վերաբերյալ: Նման հայտարարությունները նվազեցնում են բռնության ֆենոմենի լրջությունը և ստիպում զոհերին կորցնել հասարակության աջակցության և բռնությունից խուսափելու հավատը:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը կարևորում է քննչական գերատեսչությունների կողմից արդյունավետ արձագանքը, որպեսզի ենթադրյալ հանցագործությանը պատասխան տրվի օրենքի շրջանակներում: Միևնույն ժամանակ, կոչ է անում հասարակությանը և հատկապես հանրային անձանց, զերծ մնալ բռնությունը խրախուսող, նրա նշանակությունը նսեմացնող և խտրական հայտարարություններից: Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, իրեն վերապահված մանդատի շրջանակներում, կուսումնասիրի նշված դեպքը և համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացված արձագանքը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)