Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը պաշտոնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը պաշտոնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ հանդիպումներ կունենա Պետքարտուղարությունում, Կոնգրեսում և Սենատում։ Նախատեսված են նաև հանդիպումներ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Ֆրիդոմ Հաուսի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների հետ։

Ժողովրդական պաշտպանը բարձր մակարդակի հանդիպումներում, իր մանդատի շրջանակներում կդիտարկի Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակն ու ժողովրդավարական գործընթացները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)