Նորություններ

Միջազգային միջոցառումներ խտրականության, ատելության խոսքի և ռասիզմի դեմ

2023 թվականի հունիսի 13-14-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն Ալբանիայում մասնակցել է ռասայական խտրականության դեմ սեմինարին։ Ալբանիայի Վլորա քաղաքում կայացած հանդիպման նպատակն էր քննարկել և կիսել լավագույն փորձը խտրականության, ատելության խոսքի և ռասիզմի դեմ պայքարում:

Միջազգային սեմինարին մասնակցում էին Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների իրավահավասարության մարմինների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ/օմբուդսմեններ։

Մասնակիցները քննարկեցին տեղական օրենսդրությունն ու քաղաքականությունը եվրոպական չափանիշներին հարմարեցնելու անհրաժեշտ կարիքները, այդ թվում Եվրամիության հակառասիզմի գործողությունների ծրագիրը և Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները ռասիզմի և անհանդուրժողականության դեմ և այլ համապատասխան չափանիշներ: Խոսվեց քաղաքացիական հասարակության կարևոր դերի մասին խտրականության, ռասիզմի և ատելության դեմ պայքարում, ինչը հատկապես ընդգծված է Եվրամիության հակառասիզմի գործողությունների ծրագրում։

Հունիսի 15-16-ը տեղի ունեցավ իրավահավասարության մարմինների ժողով, որի նպատակն էր փորձի փոխանակում կատարել խտրականության և ատելության դրդապատճառներով դեպքերի ուսումնասիրման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ատելության խոսքի և ատելության հանցագործությունների զոհերի աջակցության ծառայությունները: Բացի այդ, քննարկվել են եվրոպական չափանիշներն ու վերջին պրակտիկան։

Միջոցառումներին մասնակցել է նաև Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության վարչության ներկայացուցիչ Անա Կվաճաձեն։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)