Նորություններ

Տարածաշրջանային համաժողով տարեցների իրավունքների պաշտպանության հարցերով

2021 թվականի հուլիսի 20-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի կազմակերպմամբ տեղի է ունեցել առցանց համաժողով՝ օմբուդսմենների / մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի մասին՝ տարեցների իրավունքների պաշտպանության գործում: Հանդիպումը վարում էին Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Վրաստանի ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն:

Համաժողովի նպատակն էր բարձրացնել տարածաշրջանում տարեց մարդկանց իրավունքների մասին իրազեկվածությունը, քննարկել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների մարտահրավերներն ու դերը, ինչպես նաև տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակումը: Զեկուցողները քննարկեցին.

  • Տարեցների իրավունքների մասին մարդու իրավունքների պաշտպանության ազգային, տարածաշրջանային և միջազգային մեխանիզմները
  • Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը տարեց մարդկանց իրավունքների խթանման և պաշտպանության գործում
  • Տարածաշրջանում տարեց մարդկանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար փորձի փոխանակման կարևորությունը

Համաժողովին մասնակցում էին տարածաշրջանային օմբուդսմենների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի անկախ փորձագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ, Եվրախորհրդի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ և այդ թեմաներով աշխատող անձինք:

Առցանց հանդիպմանը, ՄԱԿ-ի տեսլականը - տարեց մարդկանց մարդու իրավունքների անհետևողական համակարգի փոփոխման մասին, ներկայացրել է, տարեց մարդկանց իրավունքներով օգտվելու հարցերում անկախ փորձագետ՝ Կլաուդիա Մալերը: Տարեցների իրավունքների սոցիալական պաշտպանության մասին՝ Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի անդամ, Տատյանա Պույուն, իսկ NHRI-ի հեռանկարների մասին՝ Ֆիլիպինների մարդու իրավունքների հանձնակատար Կարեն Գոմես Դումպիտին:

Համաժողովի մասնակիցները քննարկեցին Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի փորձը տարեցների իրավական վիճակի կապակցությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)