Նորություններ

Առցանց համաժողով – Կանայք և շարժունակություն. Կանանց ամենօրյա տեղաշարժման հայեցակետը

2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի կազմակերպմամբ և Գերմանիայի համագործակցության հասարակության (GIZ) աջակցությամբ, տեղի ունեցավ առցանց համաժողով՝ «Կանայք և շարժունակությունը. Կանանց ամենօրյա տեղաշարժի հայեցակետը» թեմայով:

Համաժողովին քննարկել են Վրաստանում շարժունակության գենդերային հայեցակետերը, կարիքներն ու առանձնահատկությունները, այդ թվում ՝ Կովիդ 19-ով պայմանավորված շարժունակության սահմանափակումները: Խոսվեց նաև երկրում տրանսպորտային քաղաքականության և քաղաքային ծառայությունների մասին:

«Կանանց ամենօրյա տեղաշարժն ունի գենդերային կարևոր հայեցակետ, որոնք ազդում են նրանց տեղաշարժման ռեժիմի, նպատակների և միջոցների վրա և հաճախ սահմանափակում են շարժունակությունը, քանի որ տեղաշարժման ներկայիս մոդելը հարմարեցված չէ կանանց կարիքներին: Օրինակ, կանանց շարժունակությունը ուղղակիորեն կախված է նրանց եկամտի չափից: Ցածր եկամուտ ունեցող կանանց 38,4%-ը հազվադեպ, կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս: Տվյալները ցույց են տալիս, որ կանանց շարժունակությունը կրթության համար չափազանց ցածր է բոլոր մարզերում», - միջոցառման բացման ժամանակ հայտարարել է Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել՝ Գերմանիայի միջազգային համագործակցության հասարակության՝ «Շարժունակություն քաղաքների համար» ծրագրերի տնօրեն Մարտինա Կոլբին, Վրաստանի խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի նախագահ Նինո Ծիլոսանին և մարդու իրավունքների գծով վարչապետի խորհրդական Նիկո Թաթուլաշվիլին:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստած՝ «Կանայք և շարժունակությունը. Կանանց ամենօրյա տեղաշարժման հայեցակետը» հետազոտության արդյունքները ներկայացրել են, հետազոտության հեղինակներ՝ Անա Իլուրիձեն և Թաթիա Վերուլաշվիլին:

Առցանց միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի, գործադիր իշխանության, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)