Նորություններ

Առցանց համաժողով - Հոգեկան առողջության ծառայությունների մատուցում Կովիդ 19-ի համավարակի պայմաններում

2021 թվականի հոկտեմբերի 11-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի կազմակերպմամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ, անց է կացվել հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված առցանց համաժողով, «Հոգեկան առողջության ծառայությունների մատուցում Կովիդ 19-ի համավարակի պայմաններում» թեմայով:

Համաժողովին քննարկել են համավարակի պայմաններում հոգեբուժական ստացիոնար և համայնքային ամբուլատոր ծառայությունների մատուցման որակը: Նաև, խոսել են հոգեկան առողջության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վրա Կովիդ 19-ի ազդեցությունների մասին :

«Վարակի կանխարգելման հանձնարարականների կատարման հնարավորությունը սերտորեն կապված է համակարգի ենթակառուցվածքների, ֆինանսավորման և այլ մարտահրավերների հետ: Ստացիոնար հոգեբուժական հաստատությունների անհամապատասխան ենթակառուցվածքը և գերբնակեցումը հիմնականում թույլ չեն տալիս համավարակի ընթացքում, Կովիդ 19-ի կանխարգելման միջոցառումների իրականացման, համավարակաբանական իրավիճակի կարգավորման և հիվանդների անվտանգ կառավարման հնարավորություն», - միջոցառման բացման ժամանակ հայտարարել է Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թամար Գաբունիան և Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ղեկավարի տեղակալ Աննա Չերնիշովան:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստած հետազոտության՝ «Հոգեկան առողջության ծառայությունների անվտանգ մատուցում COVID -19 համավարակի պայմաններում» արդյունքները, ներկայացրել են, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակից՝ Նինո Վալիկովը և հետազոտության հեղինակներ՝ Մարինե Կուրատաշվիլին և Քեթևան Գելաշվիլին: Հոգեկան առողջության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վրա համավարակի ազդեցության մասին խոսել են՝ Վրաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Էկա Չղոնիան և «Գլոբալ նախաձեռնություն հոգեկան առողջության մեջ - Թբիլիսի» և Իլիայի պետական ​​համալսարանի ներկայացուցիչ Քեթևան Ֆիլաուրին:

Առցանց միջոցառմանը մասնակցում էին հոգեբուժության ոլորտի մասնագետներ, համայնքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով աշխատող և ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)