Նորություններ

Կանանց նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների արդարադատության իրացումը Վրաստանում

2020 թվականի դեկտեմբերի 8-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և Եվրոպայի խորհուրդը անցկացրեցին համատեղ առցանց կոնֆերանս, որտեղ նրանք ներկայացրեցին կանանց նկատմամբ սեռական բռնության արդարադատության իրացմամ վերաբերյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ անցկացված հարցման արդյունքները: Ուսումնասիրությունն իր բովանդակությամբ եզակի է, քանի որ այն Վրաստանում առաջին զեկույցն է, որը գնահատում է սեռական բռնության հանցագործությունների համար քրեական դատավարությունը Ստամբուլի կոնվենցիայի և մարդու իրավունքների ստանդարտների համատեքստում:

Ուսումնասիրությունը վերանայում է 2017-ին Ստամբուլի կոնվենցիայի վավերացումից հետո սեռական բռնության օրենսդրական և դատական խոչընդոտները և առաջարկություններ է ներկայացնում նմանատիպ հանցագործությունների վերաբերյալ օրենսդրության, քաղաքականության և պրակտիկայի բարելավման համար:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան, Եվրոպայի Խորհրդի Վրաստանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով վարչապետի խորհրդական Լելա Աքիաշվիլին:

Ուսումնասիրության հիմնական եզրակացությունների համաձայն՝ Վրաստանում սեռական բռնության բացահայտման մակարդակը դեռևս ցածր է, և արդարադատության իրականացումը տեղի է ունենում միայն փոքր թվով դեպքերում: 2-ամյա ուսումնասիրություն ընթացքում, (2017 թվականի հունիսից մինչեւ 2019 թվականի մայիսը), ոստիկանությունը ստացել է սեռական բռնության 361 հաղորդում, որից քննվել է 251 դեպք և միայն 26 դատավճիռ է կայացվել: Դրանցից սեռական բռնության կատարելու մեջ մեղավոր են ճանաչվել 20 հոգի, իսկ 6-ը՝ սեռական բռնության մասով արդարացվել են: Ոչ մի դեպքում արդարադատության համակարգը սեռական բռնությունը չի ճանաչել որպես կանանց նկատմամբ խտրականության ձև:

Այնուամենայնիվ, Վրաստանի Քրեական օրենսգրքում սեռական բռնության սահմանումները (հոդվածներ 137-139) հիմնված չեն զոհի ազատ և կամավոր համաձայնության բացակայության վրա, ինչպես դա պահանջում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշներով:

Բավականին սահմանափակ և կոշտ է սեռական բռնության դեպքերի ապացուցողական ստանդարտ պրակտիկան՝ հանցագործը պատասխանատվություն չի կրում, քանի դեռ տուժողի ցուցմունքները չեն հաստատվել տարբեր աղբյուրներից ստացված ապացույցներով: Նման ստանդարտները հակասում են մարդու իրավունքների վերաբերյալ պահանջներին և հանգեցնում են հանցագործների անպատժելիությանը:

Դատաբժշկական փորձաքննությունների բացակայությունը հաճախ դժվարացնում է տուժողի փորձաքննությունը։ Փորձագիտական եզրակացության բացակայությունը գործնականում շատ դեպքերում նշանակում է, որ հետաքննությունը չի շարունակվի, և հանցագործը պատասխանատվություն չի կրի: Սակայն քրեական դատավարության ընթացքում տուժողներին հաճախ տրվում են ստորացուցիչ հարցեր, որոնք կարող են հանգեցնել նրանց արժանապատվության նվաստեցման, կասկածելի վստահելիություն առաջացնել և, հնարավոր է, նույնիսկ հանգեցնեն երկրորդ անգամ դարնալ ղոհ:

Հետազոտության արդյունքները հանդիպմանը ներկայացրեց փաստաբան Թամար Դեկանոսիձեն: Ներքին գործերի փոխնախարար Նինո Ցացիաշվիլին, գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, փաստաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գիորգի Ճեխանին խոսեցին երկրում առկա իրավիճակի և մարտահրավերների մասին: Եվ Վրաստանի Գերագույն դատարանի վերլուծական դեպարտամենտի ներկայացուցիչ Էլենե Ղվինջիլիան: Եվրոպայի խորհրդի փորձագետ Ջոաննա Էվանսը՝ Միացյալ Թագավորության օրինակով ամփոփեց սեռական բռնության դեպքերը և համաձայնության վրա հիմնված սեռական բռնության օրենսդրությունը: Օնլայն կոնֆերանսի մոդերատորը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Եկատերինա Սխիլաձեն էր:

Հանդիպմանը մասնակցում էին պետական և հասարակական սեկտորի, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)