Նորություններ

2018-2020 թվականների՝ կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի արդյունքներ և առաջարկություններ

Նշված զեկույցը ներկայացնում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից՝ կանանց, խաղաղության և անվտանգության 2018-2020թթ. Ազգային գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի արդյունքները: Իրականացրած մոնիթորինգի նպատակն էր գնահատել գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը և բացահայտել բացերն ու խնդիրները:

Մոնիթորինգի շրջանակներում տեղեկատվություն է պահանջվել, գործողությունների ծրագրով սահմանված աշխատանքներն իրականացնող պետական ​​մարմիններից: Հանդիպումներ են տեղի ունեցել շրջաններում ապրող հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների, հասարակական կազմակերպությունների և ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Կովիդ համավարակի սահմանափակումների պատճառով վերոնշյալ հանդիպումները անցկացվեցին առցանց:

Մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանում կրկին մարտահրավեր է ներկայացնում ՝ կանանց մասնակցությունը խաղաղության, անվտանգության և հաշտեցման գործընթացներում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում:

Դեռևս չկան հատուկ հոգեբուժական վերականգնողական և վերարտադրողական առողջության ծառայություններ:

Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում կանանց չվճարվող ներքին աշխատանքի բեռը մեծացել է: Կանանց տնտեսական բարեկեցությունը վտանգված է, իսկ գենդերային հիմքով բռնությունն աճել է:

Տրանսպորտի սահմանափակումների արդյունքում խնդիր է առաջացել փոխադրման, դեղորայքի և սննդի, այդ թվում մանկական սննդի մատչելիությունը, ինչպես Վրաստանի կողմից վերահսկվող, այնպես էլ դրանից դուրս տարածքներում:

Հուսով ենք, որ մշակված հանձնարարականները կօգնեն գործողությունների ազգային ծրագիրն իրականացնող գերատեսչություններին, հետագա գործողությունների ազգային ծրագրի մշակման և իրականացման համար: Բացի այդ, ուշադրությունը կբևեռի կորոնավիրուսային համավարակի ընթացքում առաջացած խնդիրների վրա, նախաձեռնողական քայլեր կձեռնարկվեն `բռնի տեղահանված և հակամարտություններից տուժած կանանց և աղջիկների իրավական կարգավիճակի բարելավման ուղղությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)