Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության ապահովում. ի՞նչ կարող ենք սովորել համավարակից

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների Եվրոպական ցանցի կայքէջի հյուրի բլոգում, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով աշխատանքային խմբի նախագահ, Էկատերինե Սխիլաձեն խոսել է համավարակի ազդեցության և ձեռք բերված փորձի մասին:

Այսօր մենք նշում ենք Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները և բարեկեցությունը։ Սակայն, արդեն երկու տարի է, ինչ համավարակը է՛լ ավելի է բարդացնում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների իրացումը։ Դրանց թվում է կրթության իրավունքը։

Այս տարվա թեման է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությունը և մասնակցությունը ներառական, մատչելի և կայուն հետկովիդային աշխարհում»: Համավարակի բռնկումից ի վեր, պետությունների մեծ մասը չի կատարում սեփական պարտավորությունները, պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ապահովել նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, որն իրենից ներկայացնում է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրի պահանջ:

Համավարակի սկզբում, հիմնական շեշտը դրված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և այլ կարևոր ծառայությունների հասանելիության վրա: Այնուամենայնիվ, շուտով պարզ դարձավ, որ համավարակը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում նրանց հիմնարար իրավունքների վրա։

Համավարակի մարտահրավերները

Համավարակը սրել է առկա անհավասարությունները և էլ ավելի բարդացրել հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ և ներառական կրթություն ստանալը՝ հանգեցնելով սոցիալական բացառման և աղքատության, խոչընդոտելով նրանց աշխատանքի իրավունքը և նվազեցնելով նրանց տնտեսական անկախությունը:

Բացի այդ, հեռավար ուսուցման անցումը բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթության հասանելիության առումով: Հիմնական խոչընդոտներն են.

  • Հատուկ կրթական կարիք ունեցող աշակերտների համար նպատակային քաղաքականության բացակայություն, հեռավար ուսուցման անցնելիս
  • Ինտերնետին և անհրաժեշտ սարքավորումներին անբավարար հասանելիություն, հատկապես ծանր տնտեսական պայմաններում և գյուղական բնակավայրերում ապրող երեխաների համար
  • Հեռավար ուսուցման համապատասխան գործիքների բացակայություն, հատկապես զգայարանական և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների համար
  • Կրթական նպատակների համար օգտագործվող առցանց հարթակների ճկունության և մատչելիության բացակայություն
  • Հաշմանդամություն ունեցող աշակերտների, նրանց ծնողների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կազմակերպությունների ներգրավումը և նրանց հետ խորհրդակցությունների բացակայությունը կրթության վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելիս

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեությունը համավարակի պայմաններում ներառական կրթություն ապահովելու ուղղությամբ

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների կողմից այս առումով բարդ իրավիճակ է նկատվում ամբողջ Եվրոպայում։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտները լայնորեն ներգրավված են եղել այս հարցում համավարակի սկզբից, օրինակ՝ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աշխատանքային խմբի միջոցով: Անդամները միմյանց հետ կիսվում էին իրենց երկրների փորձով և խոսում մարտահրավերների մասին, ինչը բացահայտեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները, նույնիսկ համավարակի վաղ փուլերում, շատ երկրներում հայտնվել են կրթական համակարգից դուրս:

Խնդրի շարունակական կարևորությունից ելնելով, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, 2021 թվականի նոյեմբերին անցկացրել են վեբինար, որին մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական ցանցի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով աշխատանքային խմբի անդամները և այլ եվրոպական և միջազգային շահագրգիռ անձինք:

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչները խոսեցին այն իրավիճակների մասին, որոնցում նրանք հայտնվել են, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և քաղաքացիական հասարակության դերի մասին՝ ներառական կրթությանը ջատագովելու տեսանկյունից և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրի 24-րդ հոդվածով սահմանված չափորոշիչների կարևորության մասին։

Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք ստեղծում ներառական կրթական համակարգեր թվային դարաշրջանում

Հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ, ներառական կրթության ապահովում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը ամենահզոր գործիքներից մեկն է, որը կարող են օգտագործել մարդու իրավունքների ազգային ինստիտուտները և այլ շահագրգիռ կողմերը՝ աջակցելու կրթական համակարգի ընդգրկմանը: Սա քսանմեկերորդ դարի մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է, որն ապահովում է տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների հասանելիություն:

ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովի երկրորդ ընդհանուր մեկնաբանության համաձայն՝ տեղեկատվական տեխնոլոգիաները կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության հասանելիությունն ապահովելու, ինչպես նաև նրանց սոցիալականացմանն ու ներառմանը նպաստելու համար:

2021-2027 թվականների թվային կրթության եվրոպական գործողությունների ծրագիրը նախատեսում է նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների համար կրթության հասանելիություն: Կարևոր է, որ ծրագրի իրականացումը հաշվի առնի ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրի պահանջները:

Նման համաձայնագրերն ու ծրագրերը կարող են ապահովել, որ հեռավար ուսուցման ներդրումն ուղեկցվի հաշմանդամություն ունեցող աշակերտների անհատական ​​կարիքները բավարարելու համար անհրաժեշտ միջոցառումներով: Համավարակի ընթացքում որոշ երկրներ ընդունեցին օրենսդրական փոփոխություններ և ուղեցույցներ՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը։ Մյուս երկրները պետք է կիրառեն նմանատիպ կամ նման լավ փորձ:

Կրթության շարունակական թվայնացումը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող աշակերտների կարիքները. Այս գործընթացը չպետք է ավելանա, այլ պետք է վերացնի խոչընդոտները:

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտներն այս հարցում եզակի դերակատարում ունեն: Նրանք կշարունակեն վերահսկել հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ, նրանք խորհուրդ են տալիս ազգային մակարդակով պատասխանատու մարմիններին, անհրաժեշտ փոփոխություններ կատարել օրենսդրության, քաղաքականության և պրակտիկայի մեջ:

2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աշխատանքային խումբը կշարունակի կանոնավոր հանդիպումներ անցկացնել, ինչպես նաև նախատեսում է անցկացնել տարածաշրջանային հետազոտություն հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի վերաբերյալ: Հուսով ենք, որ հետազոտությունը կօգնի իրացնել կրթության իրավունքը ողջ Եվրոպայում։

Դիտեք հոդվածի թվային տարբերակը

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)