Նորություններ

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպել է Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ

2021 թվականի նոյեմբերի 9-ին, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Արևմտյան Վրաստանի վարչության ղեկավար Մադոնա Բասիլաձեն և Աջարիայում Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ, Գիորգի Չարկվիանին հանդիպել են Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի հետ։

ԱՄՆ-ի դեսպանը ծանոթացել է տարածաշրջանային ծառայության գործունեությանը. Նրան հատկապես հետաքրքրել է Աջարիայի տարածաշրջանում երեխաների աշխատանքի և կանանց շարժունակության վերաբերյալ հետազոտությունները։

Հանդիպմանը զրուցել են պատվաստումների քարոզարշավին Ժողովրդական պաշտպանի ներգրավվածության, այդ թվում՝ պատվաստման կարևորությունը նախատեսելով, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային գրասենյակների պատրաստակամության և պատվաստումների պորտալում գրանցման հարցում աջակցության մասին։ Այս օգնությունը հատկապես նկատելի է և անհրաժեշտ լեռնային շրջաններում, որտեղ մարդիկ տարիքի, տեխնիկական սարքավորումների, տեղեկատվության կամ համապատասխան հմտությունների բացակայության պատճառով գրանցման հնարավորություն չունեն:

Քննարկվել են նաև Աջարիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերները, օտարերկրացիների իրավական կարգավիճակը, ատելության խոսքը, դրա պատճառներն ու վերացման հնարավորությունները։ Խոսվեց նաև նախընտրական գործընթացի մոնիտորինգի մեխանիզմի և ընտրությունների օրը Ժողովրդական պաշտպանի տարածքային գրասենյակների կողմից բացահայտված միտումների մասին։

«Ժողովրդական պաշտպանի ինստիտուտը կարևոր դեր է խաղում երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացում. Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը համալրված է պրոֆեսիոնալներով, և նրանք իսկապես արժանի են գովասանքի»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ-ի դեսպանը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)