Մարդու իրավունքների շաբաթյակը մարզերում
Մարդու իրավունքների պաշտպանության շաբաթյակի շրջանակներում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Արևելյան և Արևմտյան Վրաստանի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները, տեղեկատվական հանդիպումներ են անցկացրել մունիցիպալ կենտրոնների թիրախային խմբերի հետ և նրանց ծանոթացրել մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր սկզբունքների և Ժողովրդական պաշտպանի մանդատի հետ։
Ընտանեկան բռնության և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերի մասին են զրուցել՝ Գորիի, Մցխեթայի, Սագարեջոյի, Ախալցիխեի, Ծալկայի, Մառնեուլիի և Նինոծմինդայի երիտասարդների հետ. Ընտանեկան բռնության դեմ տեղեկատվական հանդիպում է կայացել նաև Թելավիի ռեգբիի երիտասարդական թիմի անդամների հետ։
Քութայիսիի, Բաթումիի, Օզուրգեթիի, Ծալենջիխայի, Զուգդիդիի և Մեստիայի դպրոցների աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների և տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են.
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմք
- Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ
- Ժողովրդական պաշտպանի դերն ու լիազորությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
- Ժողովրդական պաշտպանի հանձնարարականները մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ
Հանդիպումների մասնակիցներին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչ ազդեցություն է ունեցել Կովիդ 19 համավարակը մարդու իրավունքների վրա և ինչպիսի՞ փորձ ունի Ժողովրդական պաշտպանը բացահայտված մարտահրավերներն ու խնդիրները վերացնելու ուղղությամբ։