Նորություններ

Մարդու իրավունքների ազգային իսնտիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) տարեցների իրավունքների աշխատանքային խմբի հանդիպումը

2021 թվականի հունիսի 2-ին, ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներ, Մարյամ Թավդգիրիձեն և Նինո Շալամբերիձեն մասնակցել են՝ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) տարեցների իրավունքների աշխատանքային խմբի հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են տարեցների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի աշխատանքները և նախանշվել են հետագա նպատակներն ու ծրագրերը: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում առկա մարտահրավերներն ու խնդիրները, տարեցների իրավական վիճակը, նրանց երկրներում ստեղծված իրավիճակը և իրականացվող գործողությունները:

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները հակիրճ խոսեցին Վրաստանում տարեցների իրավական վիճակի և այդ կապակցությամբ ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեության և ապագա ծրագրերի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև՝ ՄԱԿ-ի բաց աշխատանքային խմբի 11-րդ նստաշրջանը, դրա արդյունքները և 12-րդ նստաշրջանի ծրագրերը: (Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ակտիվորեն ներգրավված էր ՄԱԿ-ի բաց աշխատանքային խմբի 11-րդ նստաշրջանում):

Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է ՝ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և քաղաքացիական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, տարեց անձանց իրավունքների վերաբերյալ նոր հռչակագրի մշակման և ընդունման անհրաժեշտության մասին, որի պատրաստման և աջակցության գործընթացում աշխատել են Լեհաստանի և Վրաստանի մարդու իրավունքների ազգային ինստիտուտները: Այս հայտարարությունը խմբի անդամները գնահատեցին որպես առաջընթաց քայլ, նոր միջազգային պարտադիր գործիք ընդունելու գործընթացում, որն իր հերթին կօգնի պաշտպանել և խթանել տարեց մարդկանց իրավունքները:

GANHRI-ն իր շուրջ է հավաքում ավելի քան 110 NHRI-ի աշխարհի տարբեր երկրներից և հանդիսանում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ամենամեծ ցանցերից մեկը: Վրաստանի ժողովրդական պաշտպանը դաշինքի անդամ է 2007 թվականից և ակտիվորեն ներգրավված է նրա գործունեության մեջ: Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, Լեհաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ միասին, Եվրոպայի տարածաշրջանից GANHRI-ի տարեցների իրավունքների աշխատանքային խմբի անդամն է 2018 թվականից:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)